ՍնԴ/2834/04/20 վճռով սնանկ ճանաչված Լյուբա Մնացականի Առաքելյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
03․11․2025թ-ին ժամը 11:30-ին ՍնԴ/2834/04/20 սնանկության գործով կառավարիչ Վահագն Դավթյանի կողմից հայտարարված աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով , ուստի 04.12․2025թ-ին, ժամը 11:30-ին․ ք.Երևան, Արշակունյաց 5 շենք, 109 սենյակում կանցկացվի սնանկ ճանաչված Լյուբա Մնացականի Առաքելյանի գույքի կազմում ընդգրկված անշարժ գույքի կրկնաճուրդը հինգ առանձին լոտերով։
ԼՈՏ № 1 Արագածոտնի մարզ, համայնք Կարմրաշեն, 9-րդ փողոց, 5 տուն հասցեում գտնվող 10032015-02-0012 վկայականի համարով բնակելի տուն, հողամասը զբաղեցնում է 0,208 հա մակերես, հողամասն ըստ թիվ 10322015-02-0012 վկայականի կրում է 02-059-0007-0025 կադաստրային ծածկագիրը, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։ Գույքի նկատմամբ գրանցված է Լյուբա Մնացականի Առաքալյանի (3/4 բաժնեմաս ) և Գոռ Նորայրի Հարությունյանի(1/4 բաժնեմաս) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը։ Տեղազննության արդյունքներով բնակելի տունը գտնվում է վատ վիճակում և չի շահագործվում իր նշանակության համապատասխան։ Անշարժ գույքի համարով շինարարատեխնիկական բնութագիրն է ․ կառուցման տարեթիվը՝ 1938թ․, կառուցման նյութը՝ խամ քար, կոպտատաշ քար, այլ տեսակի քար, միջհարկային ծածկի նյութ՝ փայտ, ներքին բարձրություն՝ բնակելի տուն հ=3մ, օժանդակ շինություն հ=1,9 մմ տանիքը՝ թերթաքար (շիֆեր), հարկայնությունը՝ 1 հարկ, դռներն ու պատուհանները՝ մուտքի դուռը փայտանյութ (վատ վիճակի, ջարդված), ներսի դռները փայտանյութ ( վատ վիճակ), պատուհանները փայտանյութ ( վատ վիճակ)։ Բնակելի տան ներքին մակերեսն է 72,1ք․մ․ և օժանդակ շինություն՝ 59,3 ք․մ, առանց հարդարման, ընդհանուր առմամբ տունը գտնվում է վատ վիճակում։ <<Բիզնես Էքսպերտ >> ՍՊԸ-ի անկախ գնահատողի կողմից գնահատման արդյունքների համաձայն տեղազննության օրվա դրությամբ ունեցած ապրանքային վիճակով գույքի շուկայական արժեքը կազմում է 2 300 000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ, լոտի մեկնարկային գինն է 560 039 (հինգ հարյուր վաթսուն հազար երեսունինը) դրամ։
ԼՈՏ № 2 Արագածոտնի մարզ, համայնք Կարմրաշեն 5 փողոց, 20/2 հասցեում գտնվող հողամաս՝ 17032015-02-0012 վկայականի համարով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Լուբա Մնացականի Առաքելյանին և Գոռ Նորայրի Հարությունյանին ։ Հողմասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասի չափը՝ 1069ք․մ․, իրավունքի տեսակը՝ սեփականություն, տրանսպորտային մատչելիությունը՝ գրունտային բավարար, տարածաշրջանի գրավչությունը՝ միջին, դիրքը՝ միջին, բարելավումներ չկան։ Հողամասի կադաստրային ծածկագիրն է՝ 02-059-0008-0071։ << Բիզնես Էքսպերտ >> ՍՊԸ-ի անկախ գնահատողի կողմից տրված գնահատման արդյունքների համաձայն հողամասի շուկայական արժեքն է 120 000 (հարյուր քսան հազար) ՀՀ դրամ։ Մեկնարկային գինը սահմանվում է 29 219 (քսանինը հազար երկու հարյուր տասնինը) դրամ։
ԼՈՏ № 3 17032015-02-0013 վկայականի համարով Լյուբա Մնացականի Առաքելյանին և Գոռ Նորայրի Հարությունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամաս՝ Արագածոտնի մարզ, համայնք Կարմարշեն հասցեում գտնվող։ Նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ խոտհարք, հողամասի չափը՝ 1032քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն, տրանսպորտային մատչելիությունը՝ գրունտային, բավարար, տարածաշրջանի գրավչությունը՝ միջին, դիրքը՝ միջին, բարելավումներ՝ չկան։ Հողամասի կադաստրային ծածկագիրն է՝ 02-059-0106-0137։ << Բիզնես Էքսպերտ >> ՍՊԸ-ի անկախ գնահատողի կողմից տրված գնահատման արդյունքների համաձայն հողամասի շուկայական արժեքն է 120 000 (հարյուր քսան հազար) ՀՀ դրամ։ Մեկնարկային գինը սահմանվում է 29 219 (քսանինը հազար երկու հարյուր տասնինը) դրամ։
ԼՈՏ № 4 24022015-02-002 վկայականի համարով Լյուբա Մնացականի Առաքելյանին և Գոռ Նորայրի Հարությունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզ, համայնք Կարմրաշեն հասցեում գտնվող հողամաս։ Հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող, հողամասի չափը՝ 5800 քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն, տրանսպորտային մատչելիությունը՝ գրունտային, բավարար, տարածաշրջանի գրավչությունը՝ միջին, դիրքը՝ միջին, բարելավումներ՝ չկան։ Կադաստրային ծածկագիրն է՝ 02-059-0110-0042, մակերեսը՝ 0,58 հա։ <<Բիզնես Էքսպերտ >> ՍՊԸ-ի անկախ գնահատողի կողմից գնահատման արդյունքների համաձայն՝ հողամասի շուկայական արժեքը կազմում է 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ։ Մեկնարկային գինը սահմանվում է 146 097 (հարյուր քառասունվեց հազար իննսունյոթ) դրամ։
ԼՈՏ № 5 Լյուբա Մնացականի Առաքելյանին և Գոռ Նորայրի Հարությունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզ, համայնք Կարմրաշեն 9-րդ փողոց, 8 հասցեում գտնվող անշարժ գույք, նպատակային նշանակությունը՝ բնակելի, բնութագրերը ըստ առանձին շինությունների՝ 43,2ք․մ օժանդակ շինություն, 112,96 ք․մ․ անասնաշենք, շենք շինությունները գրանցված են ներքին մակերեսներով ( վկայականի համար՝ 24022015-02-0026, կադաստրային ծածկագիրը համապատասխանաբար 02-059-009-0001-002; 02-059-0009-0001-001) ։ Հողամասը զբաղեցնում է 0․0644 հա մակերես, հողամասն ըստ 24022015-02-0026 վկայականի կրում է 02-059-009-001 կադաստրային ծածկագիրը։ Տեխզննության արդյունքներով անասնաշենքը գտնվում է վատ վիճակում և շահագործվում է իր նշանակության համապատասխան։ Գնահատվող անշարժ գույքի շինարարատեխնիկական բնութագիրն է՝ կառուցման տարեթիվը՝ 1963թ․, կառուցման նյութը՝ խամ քար, կոպտատաշ քար, այլ տեսակի քար, միջհարկային ծածկի նյութը փայտից, ներքին բարձրությունը՝ անասնաշենք հ=2,5մ, օժանդակ շինություն հ= 2,5մ, տանիքը՝ թերթաքար (շիֆեր), վատ վիճակ, հարկայնությունը՝ 1-ին հարկ, դռներն ու պատուհանները՝ մուտքի դուռ փայտանյութ ( վատ վիճակ), պատուհանները փայտանյութ ( վատ վիճակ)։ <<Բիզնես Էքսպերտ>> ՍՊԸ-ի անկախ գնահատողի կողմից գնահատվել է 1 400 000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ։ Մեկնարկային գինը սահմանվում է 340 893 (երեք հարյուր քառասուն հազար ութ հարյուր իննսուներեք) դրամ։
Սույն գործով սնանկության հատուկ հաշիվն է՝ 1150007498918919 «Ամիօ Բանկ» ՓԲԸ
Ազդարար կայքի սահմափակումների հետ կապված աճուրդի մասին մյուս մանրամասները տես կից ֆայլով։
Contacts
- Phone
- 37499080914
- lex.davtyan@gmail.com
- Address
- Ֆուչիկի փողոց, 27/5 շենք, գրասենյակ 300