This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Գևորգ Սերգեյի Ամիրյանին պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

Published: 11/03/2025, 02:08 PM

29.09.2025թ. ժամը 11:40-ին հայտարարված Գևորգ Ամիրյանին պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

2025 թվականի հոկտեմբերի 29-ին ժամը 11:40-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Գևորգ Ամիրյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառք։

Լոտ 1. Բնակարանը, գտնվում է Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ամիրյան փողոց 5 շենքի, թիվ 21 հասցեում՝ 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Շենքի պատերը քարե, ընդհանուր մակերեսը 53,58 քմ:
Մուտքի դուռը մետական (չինական արտադրության), ներսի դռները՝ փայտե շրջանակներով, սպիտակ հիմնագույնով: Բնակարանը ունի հին վերանորոգում, հյուրասենյակի և միջանցքի հատակը մանրահատակ, ննջասենյակի հատակը տախտակ, գտնվում են մաշված, վատ վիճակում։ Բնակարանի պատերի և առաստաղի վրա առկա են ճաքած և վնասված հատվածներ, գտնվում են մաշված, վատ վիճակում: Սանհանգույցի և լոգարանի պատերի մի մասը սալիկապատ հին ոճի, մի մասը գաջասվաղված: Առաստաղը գաջասվաղված է, խոնավության հետևանքով գտնվում է քայքայված, վատ վիճակում:
Առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի: Բնակարանը գազաֆիկացված է:
Մեկնարկային գինը կազմում է 5,248,800 (հինգ միլիոն երկու հարյուր քառասունութ հազար) ՀՀ դրամ։

Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «Արարատբանկ» ԲԲԸ-ում Գևորգ Ամիրյանի 1510014894194114 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է` 20.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։

Contacts

Phone
37477443822
Email
vahnaz@mail.ru
Address
ԵՐԵՎԱՆ ՇԵՆԳԱՎԻԹ Վ. ՇԵՆԳԱՎԻԹ 1 Փ. 47/5 Տ
Գևորգ Սերգեյի Ամիրյանին պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին — Auctions