This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Մամիկոն Թարխանի Խեչոյանին պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

Published: 11/03/2025, 02:08 PM

29.09.2025թ. ժամը 10:30-ին հայտարարված Մամիկոն Խեչոյանին պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

2025 թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 10:30-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Մամիկոն Խեչոյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ-վաճառք։

Լոտ 1. Պարտապանին սեփականության իրավունքով պատկանում է Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնքի 1,4628 հա մակերեսով, 06-002-0270-0020 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասը: Գործառնական նշանակությունը՝ վարելահող: Հողամասը չի գտնվում ոռոգման ջրով ապահովված հատվածում: Հողամասը քարերից մաքրված է:
Մեկնարկային գինը կազմում է 360,000 (երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ գումար:

Լոտ 2. Պարտապանին սեփականության իրավունքով պատկանում է Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնքի 1,4407 հա մակերեսով, 06-002-0270-0021 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասը: Գործառնական նշանակությունը՝ վարելահող: Հողամասը չի գտնվում ոռոգման ջրով ապահովված հատվածում: Հողամասը քարերից մաքրված է:
Մեկնարկային գինը կազմում է 430,000 (չորս հարյուր երեսուն հազար ) ՀՀ դրամ գումար:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «Արարատբանկ» ԲԲԸ-ում Մամիկոն Խեչոյանի 15100884250342 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է`10.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից: Գույքերի փոխանցման և նոտարական գործարքների իրականացումը կկատարվի միմիայն քննչական մարմնի կողմից կիրառված արգելանքների վերացումից հետո:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։

Contacts

Phone
37477443822
Email
vahnaz@mail.ru
Address
ԵՐԵՎԱՆ ՇԵՆԳԱՎԻԹ Վ. ՇԵՆԳԱՎԻԹ 1 Փ. 47/5 Տ
Մամիկոն Թարխանի Խեչոյանին պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին — Auctions