This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Գործ թիվ ՍնԴ/0539/04/25 սնանկության գործով պարտապան Գյուլնարա Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման համար ,,Արդշինբանկ,, ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդի մասին

Published: 05/11/2026, 03:21 PM

29.05.2026թ. ժ.13.00-ին Թիվ ՍնԴ/0539/04/25 սնանկության գործով, սնանկ ճանաչված Գյուլնարա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի (աճուրդի կազմակերպիչ) կողմից ք. Երևան, Տիչինա 29/2, 2-րդ հարկ, 5 սենյակ հասցեում կանցկացվի պարտապան Գյուլնարա Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման համար ,,Արդշինբանկ,, ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Աճուրդի է ներկայացվում ստորև նշված հետևյալ գույքը.
Լոտ 1 - ք. Էջմիածին, Սպանդարյան փողոց 28Բ շենքի թիվ 5 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք՝ 30,3 քմ մակերեսով, բնակարանը գտնվում 4 հարկանի շենքի 2-րդ հարկում, ներքին հարդարումը համապատասխանում է բավարար աստիճանին: Նպատակային նշանակությունը՝ բնակելի, գործառնական նշանակությունը՝ բնակարան, շրջակա միջավայրը՝ բնակելի թաղամաս, շենքը՝ քարե, շենքի կառուցման տարեթիվը՝ 1970-1980թթ.ծածկը՝ երկաթբետոնե առաստաղի բարձրությունը 2.7մ-2.9մ, լուսամուտները՝ փայտե, արտաքին դուռը՝ փայտե, արտաքին և միջսենյակային դռները՝ փայտե, հատակը՝ բետոնե, լինոլեումապատ, պատերը՝ներկած, պաստառապատ, սանհանգույցի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկած:Ներքին ընդհանուր վիճակը՝ միջինից ցածր: Գյուլնարա Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման համար ,,Արդշինբանկ,, ԲԲԸ-ում գրավադրված գրավադրված գույք /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 739061 վկայական/: Լոտի մեկնարկային գինն է 13.700.000/ տասներեք միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։ Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Պարտապանի սնանկության գործով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԲԸ-ում բացված թիվ 2474205660250001 սնանկության հատուկ հաշվին, և դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը պետք է աճուրդի մասնակցության հայտ(եր)ին կից ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2) սահմանված ժամկետում: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի էլեկտրոնային փոստի հասցե: Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը եւ իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։ Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով աճուրդի նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց /փոխանցելուց/, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների /փոխանցումների/ կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ աճուրդավարը դիմում է դատարան արգելանքները և սահմանափակումները վերացնելու միջնորդությամբ, այնուհետև արգելանքները և սահմանափակումները ՀՀ ԱՆ ՀԿԱԾ և այլ իրավասու պետական մարմինների կողմից վերացվելուց հետո աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ կնքվում է առուվաճառքի պայմանագիր: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10 օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ։ Աճուրդի անցկացման, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Խ.Ղահրամանյանին (հեռ. (091) 48-40-05։
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով: Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգ:

Contacts

Phone
37491484005
Email
xachaturlaw@gmail.com
Address
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՇԱՀՈՒՄՅԱՆ 16 Փ. 80
Գործ թիվ ՍնԴ/0539/04/25 սնանկության գործով պարտապան Գյուլնարա Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման համար ,,Արդշինբանկ,, ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդի մասին — Auctions