<<Ինոտեքինջինիրինգ>> ՍՊԸ-ի սնանկության գործով /գործ թիվ ՍնԴ/3492/04/22/աճուրդի անցկացման և կազմակերպման մասին
2025թ. նոյեմբերի 07 -ին, ժամը 11:30-ին ‹‹Ինոտեքինջինիրինգ›› ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի 04.08.2023թ. /գործ թիվ ՍնԴ/3492/04/22 / վճռով սնանկ ճանաչված ‹‹Ինոտեքինջինիրինգ›› ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը հետևյալ լոտերով.
• ԼՈՏ 1 . Շարժական գույքը իրենից ներկայացնում է թեթև մարդատար ավտոմեքենա: Մակնիշը KIA , տիպարը ՝ SORENTO 2.5 CRDI , թողարկման տարեթիվը ՝ 2006 թ. : ՏՄ-ի հաշվառման համարանիշը՝ 442 XX 42 , նույնացման համարը KNAJC52487A675957: Տեղազննության ժամանակ ավտոմեքենան հնարավոր չեղավ բերել աշխատանքային վիճակի,շարժիչը ուներ աշխատանքային խնդիր և արտաքինից ամբողջությամբ պատված էր յուղով : Շարժիչը աշխատում է դիզելային շարժիչով :Ավտոմեքենայի թափքի վրա առկա են վնասված,գունաթափված հատվածներ :Դիմացի և հետնամասի թափարգելները,շարժիչի ծածկոցը,հետնամասի աջ և ձախ անվածածկոցները,բեռնախցիկի դուռը վնասված են,ենթակա են վերանորոգման : Սրահը՝ կաշվե երեսպատվածք, գտնվում է վատ վիճակում, առկա են մաշված,պատռված հատվածներ : Անվադողերը և անվահեծերը գտնվում են վատ վիճակում : Շարժիչի առկա և փոխանցման տուփի հնարավոր թերությունների հայտնաբերման և ախտորոշման համար անհրաժեշտ է առավել նեղ մասնագիտական փորձաքննություն և հետազոտություն : Մեկնարկային գինը 419.302,4 ՀՀ դրամ:
• ԼՈՏ 2 . Շարժական գույքը իրենից ներկայացնում է թեթև մարդատար ավտոմեքենա: Մակնիշը HOVER, տիպարը ՝ CUV, թողարկման տարեթիվը ՝ 2006 թ. : ՏՄ-ի հաշվառման համարանիշը՝ 203 AV 61, նույնացման համարը LGWFF3A517B059200 : Շարժիչը աշխատում է բենզինով : Ավտոմեքենայի թափքի վրա առկա են վնասված, գունաթափված և կոռոզիայի ենթարկված հատվածներ :Թափքը ենթակա է վերանորոգման : Սրահը՝ կաշվե երեսպատվածք, գտնվում է վատ վիճակում, առկա են մաշված պատռված հատվածներ : Անվադողերը և անվահեծերը գտնվում են վատ վիճակում : Մեքենան երկար ժամանակ չի շահագործվել, շարժիչի և փոխանցման տուփի հնարավոր թերությունների հայտնաբերման կամ ախտորոշման համար անհրաժեշտ է առավել նեղ մասնագիտական փորձաքննություն և հետազոտություն : Գազաբալոնային համակարգ մոնտաժված չէ : Տրանսպորտային միջոցի ընդհանուր վիճակը գնահատվում է վատ :
Մեկնարկային գինը 367.001,6 ՀՀ դրամ :
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 31.10.2025թ., ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն ճանաչված ‹‹Ինոտեքինջինիրինգ ›› ՍՊԸ-ի <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում բացված թիվ 16045084508807 սնանկության հատուկ հաշվին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:Վաճառքի գինն ամբողջությամբ չմուծվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ այդ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդի ընթացքը ձայնագրվում ,հնարավորության դեպքում նաև տեսագրվում է կառավարչի կողմից: Գույքերի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել ճանաչված ‹‹Ինոտեքինջինիրինգ ›› ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյանին՝ 099-69-10-02 հեռախոսահամարով:
Contacts
- Phone
- 37499691002
- karavarich.antonyan@mail.ru
- Address
- ք. Երևան,Անդրանիկի 24/37