This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Թիվ ՍնԴ/0479/04/23 սնանկության գործով պարտապան «ՖԼԵՇ ՄՈՏՈՐՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքերի բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Published: 05/18/2026, 09:17 PM

2026թ. հունիսի 11-ին, ժամը 16:00-ին թիվ ՍնԴ/0479/04/23 սնանկության գործով սնանկ ճանաչված պարտապան «ՖԼԵՇ ՄՈՏՈՐՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00873228, գր. համար՝ 282.110.21519, գր. ամսաթիվ՝ 02.05.2011թ., հասցե՝ ք.Երևան, Ռուբինյանց 31) սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի 19.04.2024թ.-ի թիվ ՍնԴ/0479/04/23 վճռով սնանկ ճանաչված պարտապան «ՖԼԵՇ ՄՈՏՈՐՍ» ՍՊԸ-ի Դատարանի կողմից հաստատված պարտատերերի պահանջների բավարարման նպատակով, «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ին պատկանող և վերջինիս անվամբ գրանցված թվով 2 /երկու/ ապրանքային նշանների, հիմնական միջոցների, «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի գրավի առարկա հանդիսացող 108 ԿՎՏ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի՝ շարժական գույքերի, աճուրդային վաճառքը՝ ներկայացված 3 /երեք/ լոտով՝ ըստ կցված էլեկտրոնային ֆայլում ներկայացված հաջորդականության և մեկնարկային գնի:
Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո, հաջորդ աճուրդին՝ կրկնաճուրդին, շարժական գույքերի՝ ապրանքային նշանների, հիմնական միջոցների, արևային ֆոտովոլտային կայանի մեկնարկային գինը /արժեքը/ նվազեցվելու է լոտի արժեքի /գնի/ նախորդ աճուրդի մեկնարկային գնից 20 /քսան/ տոկոսի չափով :
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ «ՖԼԵՇ ՄՈՏՈՐՍ» ՍՊԸ-ի անվամբ «Արդշինբանկ» ԲԲԸ-ում բացված թիվ 2474402993830000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով՝ ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի 16 հունիսի 2025թ. թիվ 374-Ն հրամանով ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանով սահմանված կարգավորումների:
Նշված իրավական ակտը հանդիսանում է աճուրդի կանոնակարգը։
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով կամ սնանկության գործով կառավարչին տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղարկվի հայտը: Էլեկտրոնային հաղորդագրության ձևաչափը նախընտրելի է: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝+374 96 224 228 հեռախոսահամարով կամ հաղորդագրությունը ուղարկել armen.matevosyan@lawconsult.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով:
Էլեկտրոնային հաղորդագրության ձևաչափը նախընտրելի է:

Contacts

Phone
37441224254
Email
armen.matevosyan@lawconsult.am
Address
-

Attached files

Թիվ ՍնԴ/0479/04/23 սնանկության գործով պարտապան «ՖԼԵՇ ՄՈՏՈՐՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքերի բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Auctions