Լևոն Մեծիկյանի սնանկության գործով «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը հրապարակային կրկնակի սակարկություններով վաճառելու մասին
17.10.2025թ-ին Լևոն Մինասի Մեծիկնանի թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով նշանակված գույքի աճուրդային վաճառքը չի կայացել՝ մասնակիցների բացակայության պատճառով:
18.18.2025թ ժամը 15:40-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հասցեում կանցկացվի Լևոն Մինասի Մեծիկնանի թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով կրկնակի աճուրդային վաճառքը /գնի ավելացմամբ/՝ նախկինի համեմատ 10% իջեցված գնով՝ մեկ լոտով.
ԼՈՏ-1. 0,3830 հա մակերեսով բնակավայրերի կառուցապատման տնամերձ հողամաս Արմավիրի մարզի նոր Արմավիր համայնքի 30-րդ փողոց թիվ 7 հասցեում /կադաստրային ծածկագիրը՝ 04-071-0075-0006/, որի վրա կառուցված է 284,6 քմ մակերեսով մեկ հարկանի բնակելի տուն՝ կիսանկուղով: Շինության ընդհանուր տեխնիկական վիճակը՝ միջինից բարձր, բնակելի տան հիմքը և միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, արտաքին պատերը՝ քարե, տանիքը՝ ասբոշիֆեր, պատուհանները՝ մետաղապլաստե և փայտե, միջսենյակային դռները՝ փայտյա, մետաղապլաստե, հատակը՝ փայտե, պատերը ներկած: Տունն ունի օժանդակ շինություններ` ջերմոց՝ 480.0 քմ, թոնրատուն՝ 18.5քմ, անասնաշենք 13.1քմ: Գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Լևոն Մինասի Մեծիկյանին և Զենֆերա Գաբրիելի Կարապետյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 0181402, տրված 29.05.2000թ, նոր վկայական՝ №26062025-04-0014, ԳԱՂՏՆԱԲԱՌ՜ GFRVCNCIRXRX/ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում /նախկինում՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ/: Մեկնարկային գինը՝ 16.669.800 /տասնվեց միլիոն վեց հարյուր վաթսունինը հազար ութը հարյուր/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ այն է. ո΄չ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1%-ի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5%-ի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապան Լևոն Մինասի Մեծիկնանի սնանկության գործով թիվ 2477605728230009 հատուկ դրամային հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10.000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։ Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում պարտավորությունների մարման նպատակով բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պ. Սևակի 3, հեռ. 094 348664) կամ էլեկտրոնային փոստով (henrik.martikyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչ Հ. Մարտիկյանին:
Contacts
- Phone
- 37494348664
- henrik.martikyan@mail.ru
- Address
- Արարատի մարզ, գ. Գոռավան, Պ. Սևակի 3