This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Կարինե Ռաֆիկի Եղիազարյանի սեփականության իրավոնքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

Published: 10/15/2025, 04:32 PM

2025թ-ի նոյեմբերի 12-ին ժամը 16-50-ին, Կարինե Ռաֆիկի Եղիազարյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5 շենք, 109 սենյակ հասցեում կանցկացվի Կարինե Ռաֆիկի Եղիազարյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ վաճառք` բաց դասաական եղանակով, մեկ լոտով:
Լոտ1. Կարինե Ռաֆիկի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Արամուս,2-րդ փողոց,1-ին նրբանցք,թիվ 5 հասցեի տուն (վկայական թիվ 14082018-07-0014, տրված 14.08.2018թ.):
Բնակելի տան ընդհանուր մակերեսը կազմում է 372,5 քառակուսի մետր, կառւցվածքը քարե, միջհարկային ծածկը երկաթբետոնե,տանիքը թիթեղյա, տեղադրությունը, դիրքը, տրանսպորտային մատչելիություը միջին, հողամասի մակերեսը 2008 քառակուսի մետր::
Լոտ 1-ի մեկնարկային գինը կազմում է 54 650 000 (հիսունչորս միլիոն վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող
փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինբանկ ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղում բացված Կարինե Ռաֆիկի Եղիազարյանի սնանկության 2473607664520009 հատուկ հաշվարկային հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16-00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման՝՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը կատարվում են աճուրդում հաղթող անձի կողմից: Ցանկացողները լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 12:00-ից մինչև 16:00-ն`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը, այցելել ք. Երևան, Արշակունյաց 67 հասցե կամ զանգահարել 094 40 31 56 հեռախոսահամարով սնանկության գործով կառավարչին:

Contacts

Phone
37494403156
Email
babser48@mail.ru
Address
-Երևան, Ե.Թադևոսյան 12/5-27
Կարինե Ռաֆիկի Եղիազարյանի սեփականության իրավոնքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին — Auctions