This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Գեղամ Ստյոպայի Ազիզյանի պարտավորությունների համար գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Published: 10/14/2025, 06:19 PM

2025թ. հոկտեմբերի 28-ին ժամը 14:00-ին Գեղամ Ստյոպայի Ազիզյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Խաչատրյանի կողմից ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի թիվ ՍնԴ /3344/04/22 սնանկության գործով կայացված վճռով սնանկ ճանաչված Գեղամ Ստյոպայի Ազիզյանի պարտավորությունների համար իրեն և երրորդ անձին համատեղ սեփականության իրավունքով և կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքով պատկանող գույքերի աճուրդը բաց եղանակով հետևյալ լոտերով: Գույքերը իրենից ներկայացնում են՝
Լոտ. 1. ՀՀ, Կոտայքի մարզ, Նոր Հաճն համայնք, գ.Պարգևաշեն, 1-ին թաղամաս, 1-ին փողոց, թիվ 26 հասցեում գտնվող անշարժ գույք՝ բնակելի տուն – 134.26 քմ. /կադաստրային ծածկագիր՝ 07-006-0041–0047-001/, պարիսպ՝ 5.45 քմ., 10.9 խ.մ. /կադաստրային ծածկագիր՝ 07-006-0041–0047-004/,հարթակ՝ 7.84ք.մ. /կադաստրային ծածկագիր՝ 07-006-0041–0047-002/, առկա է ինքնակամ ծածկ՝ 15.26 քմ. և հողամաս-0.0308հա /կադաստրային ծածկագիր՝ 07-006-0041–0047/, վկայական՝ 30122019-07-0020, գաղտնաբառ՝ RYJYWRIWE7XD: Գույքի մեկնարկային գինը կազմում է 14 206 206 /տասնչորս միլոն երկու հարյուր վեց հազար երոկւ հարյուր վեց / ՀՀ դրամ:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
1) Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի /նրա անունից հանդես եկող անձի/ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) Պարտապանի անվանումը /ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը./
4) Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) Կառավարչի անունը, ազգանունը.
6) Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Գեղամ Ազիզյանի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱՄԻՕ ԲԱՆԿ՚ ՓԲԸ-ի 1150011722182190 հաշվեհամարին: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի նախավճարի վճարի չափը: Յոթօրյա ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտը ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոաթանալու նպատակով աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում ցանկացողները կարող են դիմել կառավարիչ Ա.Խաչատյանին /հեռ.091 555 320/, հասցե՝ ք. Երևան, Իսակովի, 4/1 շենք, բն.11 Էլ. փոստ` aram.khachatryan@inbox.ru

Contacts

Phone
37491555320
Email
aram.khachatryan@inbox.ru
Address
ք.Երևան, Իսակովի, 4/1 շենք, բն.11
Գեղամ Ստյոպայի Ազիզյանի պարտավորությունների համար գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Auctions