This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Սնանկ ճանաչված «ՔՈՒԼ ԲՈԲԱ» ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

Published: 05/12/2026, 05:50 PM

2026թ. մայիսի 27-ին ժամը 11:00-ին, թիվ ՍՆԴ/2220/04/25 սնանկության գործով կառավարիչ՝ Նարեկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք109) կանցկացվի սնանկ ճանաչված «ՔՈՒԼ ԲՈԲԱ» ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջան, Մառի փողոց նրբանցք 6 շենք, 80 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը-
Շենքի հիմքը Պանելային
Շենքի պատերը Քարե
Միջհարկային ծածկը ե/բ սալեր
Միջհարկային բարձրությունը h=2.8 մ
Շենքի հարկերի քանակը 16 հարկ
Բնակարանի հարկը 15-րդ հարկ
Բնակարանի մակերեսը 94,76 քմ, որից 3,61 քմ ինքնակամ
Դռները Մուտքի դուռը մետաղական փայտե երեսպատումով, ներսի դռները փայտանյութ, սանհանգույցի դռները մետաղապլաստե
Պատուհանները Մետաղապլաստե

Ներքին հարդարումը Բնակարանի միջանցքի, հյուրասենյակի և ննջասենյակների հատակը լամինատե։ Հյուրասենյակի պատերը պաստառապատված են առկա են վնասված հատվածներ, առաստաղը պատված է ներկանյութով։ Ննջասենյակների պատերը և առաստաղը գաջասվաղված է պատված ներկանյութով։ Խոհանոցի հատակը սալիկապատված է, պատերը և առաստաղը գաջասվաղված են պատված ներկանյութով, առկա են խոնավության հետքեր և վնասված հատվածներ: Ընդհանուր բնակարանի ներքին հարդարումը գտնվում է միջին վիճակում։
Սանհանգույց և լոգարան Հատակը և պատերը սալիկապատ, առաստաղը՝ կախովի, գտնվում է միջին վիճակում։
Կոմունիկացիաներ էլ.մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է,
Գույքը հանդիսանում է գրավի առարկա՝ ապահովելով «ՔՈՒԼ ԲՈԲԱ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն, ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 27013500 /քսանյոթ միլիոն տասներեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 20.05.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, հայտում պետք է նշվի հայտատուի էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300.000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2475003925570007, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թիվ 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդը սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով nsbankcruptcy@gmail.com նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 033 540 555։

Contacts

Phone
37433540555
Email
nsbankcruptcy@gmail.com
Address
ք.Երևան, Արշակունյաց 5 319
Սնանկ ճանաչված «ՔՈՒԼ ԲՈԲԱ» ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին — Auctions