Հասմիկ Անուշավանի Մանուկյանի պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., թիվ 109 սենյակ հասցեում 2025 թվականի հոկտեմբերի 03-ին ժամը 14.15-ին հայտարարված ՀՀ սնանկության դատարանի 10.04.2023թ-ի թիվ ՍնԴ/0112/04/22 վճռով սնանկ ճանաչված Հասմիկ Անուշավանի Մանուկյանի (նույն. քարտ՝ 008126153, տրվ. 01.09.16թ., 048-ից, հասցե՝ ՀՀ, Արամվիրի մարզ, Արմավիր համայնք, գ.Արաքս, 3-րդ թաղ., 1-ին փ., տ. 5) պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող և նրան սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդը չի կայացել, քանի որ աճուրդին մասնակցելու համար որևէ անձ ՀՀ ԱՆ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգի պահանջներին համապատասխան հայտ չի ներկայացրել:
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., 1-ին հարկ, թիվ 109 սենյակ հասցեում 2025 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 14.15-ին կանցկացվի Հասմիկ Անուշավանի Մանուկյանի պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող և նրան սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդ:
Գույքը աճուրդի է ներկայացվում հետևալ լոտով.
Լոտ 1. ՀՀ, Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, գ.Արաքս, 3-րդ թղմ., 1-ին փող., տուն 5 հասցեում գտնվող բնակելի տուն: Հողամասի մակերեսը՝ 0.125 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ տնամերձ, կադաստրային համարը՝ 04-016-030-003: Բնակելի տան մակերեսը՝ 214 քառ/մ, նպատակային նշանակությունը՝ բնակելի, օգտագործման նպատակը՝ կիսակառույց բնակելի տուն, կադաստրային համարը՝ 04-016-030-003-001 (հիմք՝ սեփականության վկայական թիվ 2742348, վկայականի տրման ամսաթիվ՝ 22.09.2010թ.):
Աճուրդին ներկայացվող վերոնշյալ անշարժ գույքի մեկնարկային գինը կազմում է 2.875.270 (երկու միլիոն ութ հարյուր յոթանասունհինգ հազար երկու հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 (հինգ) աշխատանքային օր առաջ՝ մինչև 21/10/2025թ-ը ներառյալ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 կամ հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցման վկայականի, կանոնադրության, ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական հաշվառումը հաստատող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 (հինգ) տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է պարտապանի՝ սնանկության հատուկ հաշվին («ԱՄԻՕ Բանկ» ՓԲԸ, հ/հ 1150001329089082)՝ որպես ստացող նշելով պարտապանի սնանկության գործերով կառավարիչ Արման Միքաելյանին: Աճուրդին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով, իսկ լիազորված անձի դեպքում՝ լիազորագրի բնօրինակով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 (տասը) օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ նախավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ հաղթող մասնակիցը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, նախավճարը չի վերադարձվում: Եթե սահմանված կարգին համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում, կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարած նախավճարը վերադարձվում է: Աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից՝ կապ հաստատելով վերջինիս հետ: Լոտը ուսումնասիրելու (մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող 5-րդ օրը) և աճուրդին առնչվող այլ հարցերով աշխատանքային օրերին և ժամերին կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանին +37499 507-450 հեռախոսահամարով կամ գրել mikaelyan.arman@gmail.com էլեկտրոնային հասցեին: Առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Contacts
- Phone
- 37499507450
- mikaelyan.arman@gmail.com
- Address
- ք. Երևան, Բաբաջանյան 91շ., բն.4