This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Հովհաննես Լևիկի Գրիգորյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքի մասին

Published: 05/13/2026, 12:27 PM

06.05.2026թ. աճուրդ վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով:
29.05.2026թ. ժամը 14:00-ին Հովհաննես Լևիկի Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ հասցեում կանցկացվի ՍնԴ/0203/04/22 սնանկության գործով Հովհաննես Լևիկի Գրիգորյանի և Գեղանուշ Վարդանի Խաչատրյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 լոտով`
Լոտ -1. Բնակելի տուն՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Նորաշեն համայնք: Սեփականության վկայականի համար՝ 31032026-03-0125 (Հին վկայական՝ 0204981): Անշարժ գույքի միավորը բաղկացած է՝ 1.Բնակելի տուն կադաստրային ծածկագիր 03-069-0046-0014-001, 2.Հողամաս կադաստրային ծածկագիր 03-069-0046-0014, 3.Մառան կադաստրային ծածկագիր՝ 03-069-0046-0014-002, 4.Ավտոտնակ կադաստրային ծածկագիր՝ 03-069-0046-0014-003, 5.Ծածկ կադաստրային ծածկագիր՝ 03-069-0046-0014-004: Լոտի նկարագրությունը՝
Բնակելի տուն՝ 1 հարկանի կիսանկուղային, մակերեսը՝ 293,1 ք.մ: Կառուցման տերեթիվ՝ 1960թ.: Շենքի կառուցման նյութ՝ տուֆ, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տանիքի նյութը՝ թերթաքար (շիֆեր): Մուտքի դուռ՝ երկաթյա, պատուհաններ՝ մետաղապլաստ, սենյակներ՝ պատերը ներկված, հատակը տախտակ, առաստաղը ներկված, վիճակը բավարար: Կիսանկուղի և սանհանգույցի հարդարման վիճակը անբավարար: Ավտոտնակ և մառան՝ 1 հարկ, մակերեսը՝ ներքին՝ 34.47 ք.մ, արտաքին՝ 40,4 ք.մ: Կառուցման տերեթիվ՝ 1987թ.: Կառուցման նյութ՝ երկաթբետոն, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տանիքի նյութը՝ թերթաքար (շիֆեր): Ներքին հարդարման վիճակը բավարար: Ծածկ՝ 3.6 ք.մ:
Հողամասը համատեղ սեփականություն, մակերեսը 0.15 հա, նպատակային նշանակությունը բնակավայրերի, ուղանկյունաձև: Անշարժ գույքը գրավադրված է <<Նոր Հորիզոն ՈւՎԿ>> ՍՊԸ-ում:
Լոտի մեկներկային գինը կազմում է 22.518.000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ):
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։
Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում Հովհաննես Լևիկի Գրիգորյանի սնանկության հատուկ հաշվին՝ 1150006268188128:
Աճուրդին մասնակցելու ցանկացողները մինչև 21.05.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդն սկսելուց առնվազն մեկ օր առաջ կառավարիչը ստուգում է հայտերի և դրանց կից փաստաթղթերի՝ սույն կարգին համապատասխանությունը: Սույն կարգին համապատասխան հայտ ներկայացրած հայտատուները համարվում են աճուրդին մասնակցելու իրավունք ստացած: Կառավարիչն աճուրդն սկսելուց առնվազն մեկ օր առաջ էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտատուներին աճուրդին մասնակցության նրանց կարգավիճակի վերաբերյալ՝ եթե հայտում նշվել է էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում այդ մասնակիցը զրկվում է այդ աճուրդին մասնակցելու իրավունքից, իսկ եթե տվյալ աճուրդին մասնակցում է մեկից ավելի հայտատու, ապա աճուրդը շարունակվում է գնային առաջարկների ներկայացման փուլից նույն մեկնարկային գնով՝ առանց արձանագրությունը չստորագրած անձի (հայտատուի) մասնակցության։ Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե սույն կարգին համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու, ուսումնասիրության և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Հովհաննես Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյանին, 093 892279, 097 222922 հեռախոսահամարով:

Contacts

Phone
37497222922
Email
nemra77@mail.ru
Address
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ Պ., 5, 417
Հովհաննես Լևիկի Գրիգորյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքի մասին — Auctions