This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Հակոբ Ռուբիկի Հակոբյանի գույքը աճուրդով վաճառելու մասին

Published: 10/07/2025, 05:10 PM

25.09.2025թ. ժամը 15։30-ին նշանակված աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:28.10.2025թ. ժամը 15:30-ին ք.Երևան , Արշակունյաց պողոտա 5,109 սենյակ հասցեի շենքում կանցկացվի Հակոբ Ռուբիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ վաճառքը՝ բաց դասական եղանակով 1 լոտով:
Լոտ 1. Հակոբ Ռուբիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Կոտայքի մարզ, Նոր Երզնկա, գյուղ. Նշանակության հողամասը / վկ. 12112021-07-0167, կադաստրային ծածկագիրը՝ 07-050-0113-0003/: Ըստ վկայականի՝ հողամասի մակերեսը 4800 քմ., նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող:Հողամասը բնության մեջ սահմանազատված չէ, ոռոգելի է: Լոտի մեկնարկային գինը կազմում է 1.566.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի սնանկության 1510039384131000 հ/հ-ին<<Արարատ բանկ>> ՓԲԸ, համապատասխանաբար` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել վերընշված դատարանի հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են սնանկության գործով կառավարիչ Կ. Ախոյանից` /ք.Երևան,Օհանովի 11/6 ,հեռ. 09310-95-15,05535-35-35):

Contacts

Phone
37455354524
Email
karen.akhoyan@mail.ru
Address
-Օգանովի 11շ.բն.6

Attached files

Հակոբ Ռուբիկի Հակոբյանի գույքը աճուրդով վաճառելու մասին — Auctions