This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Թիվ ՍնԴ/1202/04/23 սնանկության գործով պարտապան ԱՁ Արմեն Շարիֆի Թամազյանին պատկանող գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

Published: 10/06/2025, 05:04 PM

16․09․2025թ ․ նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։

04․11․2025թ ժամը 12:00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 1-րդ հարկ, 109 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան ԱՁ Արմեն Շարիֆի Թամազյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Էդուարդ Բարխուդարյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում ԱՁ Արմեն Շարիֆի Թամազյանին պատկանող հետևյալ գույքերը․
ԼՈՏ 1․
Անվանումը Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գ. Հաղպատում
գտնվող հողամասի
(գյուղատնտեսական, վկայական՝
07072020-06-0025,
հողամասի ծածկագիր՝ 06-060-0212-0051)
սեփականատեր՝Արմեն Թամազյան
Նկարագրությունը հողամասը գտնվում է Լոռու մարզ, համայնք Ալավերդի,
գ. Հաղպատում:
Հողամասը գտնվում է բնակելի հատվածից հեռու,
ճանապարհը գրունտային է՝ գտնվում է միջին վիճակում: Հողամասը ունի մեծ թեքություններ, քարքարոտ է, մշակված չէ:
0.0229 հա

Առկա սահմանափակումները
և գույքային իրավունքները
(գրավ, կալանք) Առկա է սնանկության վարույթի արգելանքը
Քանակը, 1 անվանում
Գույքի գտնվելու վայրը Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գ. Հաղպատ
Գույքի առաջին աճուրդի ժամանակ
Ներկայացվող մեկնարկային գինը Սահմանվելու է գույքի գնահատման
հաշվետվությամբ սահմանված
գույքի շուկայական արժեքը
Անկախ գնահատող ընկերությունը Այ Էքսպերտ ՍՊԸ
վաճառքի նախատեսվող ձևը Հրապարակային սակարկություններ
Սակարկությունների ձևը՝ աճուրդ
Նախատեսվում է մեկ լոտով
Կարգավորվում է «Հրապարակային սակարկությունների մասին»
ՀՀ օրենքով սահմանված կարգով


Լոտ 1 –ի մեկնարկային արժեքն է 24 300 ՀՀ դրամ

Լոտ 2
Անվանումը Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գ. Հաղպատում գտնվող հողամասի (գյուղատնտեսական, վկայական՝ 07072020-06-0024, հողամասի ծածկագիր՝ 06-060-0212-0049)
սեփականատեր՝Արմեն Թամազյան
Նկարագրությունը հողամասը գտնվում է Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գ. Հաղպատում: Հողամասը գտնվում է բնակելի հատվածից հեռու, ճանապարհը գրունտային է՝ գտնվում է միջին վիճակում: Հողամասը ունի մեծ թեքություններ, քարքարոտ է, մշակված չէ:
0.67659 հա

Առկա սահմանափակումները
և գույքային իրավունքները
(գրավ, կալանք) Առկա է սնանկության վարույթի արգելանքը
Քանակը, 1 անվանում
Գույքի գտնվելու վայրը Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գ. Հաղպատ
Գույքի առաջին աճուրդի ժամանակ
Ներկայացվող մեկնարկային գինը Սահմանվելու է գույքի գնահատման
հաշվետվությամբ սահմանված գույքի
շուկայական արժեքը
Անկախ գնահատող ընկերությունը Այ Էքսպերտ ՍՊԸ
վաճառքի նախատեսվող ձևը Հրապարակային սակարկություններ
Սակարկությունների ձևը՝ աճուրդ
Նախատեսվում է մեկ լոտով
Կարգավորվում է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով

Լոտ 2 –ի մեկնարկային արժեքն է 486 000 ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում`
բայց ոչ ուշ, քան 08․08․2025թ․ կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Դիմումատուն պետք է ներկայացնի իր էլեկտրոնային հասցեն։
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ Էրեբունի մասնաճյուղում բացված 2472305319200000 հաշվեհամարին)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ։ Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Contacts

Phone
37499432257
Email
edo04443@gmail.com
Address
ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ
Թիվ ՍնԴ/1202/04/23 սնանկության գործով պարտապան ԱՁ Արմեն Շարիֆի Թամազյանին պատկանող գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին — Auctions