This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Արթուր Հարությունի Հարությունյանին պատկանող գույքն աճուրդով վաճառելու մասին

Published: 10/01/2025, 06:32 PM

26.09.2025թ.՝ ժամը 15:00-ին, պարտապան Արթուր Հարությունի Հարությունյանի թիվ ՍնԴ/1673/04/21 սնանկության գործով նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 29.10.2025թ.՝ ժամը 15:00-ին, ՀՀ, ք. Երևան, Արցախի փողոց 30, 409 գրասենյակ հասցեում, սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Նարեկ Նազարյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ (կրկնաճուրդ):

Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը 2 առանձին լոտերով.

Լոտ N1՝ TOYOTA CAMRY 2.5: TOYOTA CAMRY 2.5 (նույնացման համարը՝ 4T1BF1FK8EU473159, h/h` 40 TT 110, թող. Տար.՝ 2014թ., տ/մ տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ սև, սրահը՝ կաշվեպատ, գտնվում է լավ վիճակում, շարժիչը՝ բենզինային, տ/մ վիճակը՝ թեև գտնվում է սարքին վիճակում, սակայն թափքի վրա ակնադիտական եղանակով նկատելի են վնասված հատվածներ՝ առջևի և ետևի թափարգելները, առջևի ձախ կողմի պաշտպանիչը(крыло), որոնք ենթակա են վերանորոգման կամ փոխարինման: Ինչպես նաև պատռված է առջևի փակոցի(капот) ներսի պաստառը(обивка): Շարժիչը և փոխանցման տուփը գտնվում են աշխատանքային վիճակում, սակայն դրանցում հնարավոր թերությունների հայտնաբերման կամ ախտորոշման համար անհրաժեշտ է առավել նեղ մասնագիտական փորձաքննություն և հետազոտություն: Մոնտաժված է գազաբալոնային համակարգ:

Մեկնարկային գինն է 2 720 000 ՀՀ դրամ:

Լոտ N2՝ Բնակարան: Շենքի հիմքը՝ երկաթբետոնե, շենքի պատերը՝ երկաթբետոնե, միջհարկային ծածկը՝ ե/բ սալեր, միջհարկային բարձր.՝ h=2.8 մ, շենքի հարկերի քանակը՝ 9 հարկ, բնակարանի հարկը՝ 6-րդ, բնակարանի մակերեսը՝ 42,9 քմ, դռները՝ մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտե, վիճակը՝ լավ, պատուհանները՝ մետաղապլաստ, Ներքին հարդարումը՝ վերանորոգված, պատերը գաջասվաղված են պատված ներկանյութով, հյուրասենյակի հատակը՝ սալիկապատ, ննջասենյակների հատակը լամինատե, առաստաղը՝ կախովի, գաջասվաղված է պատված ներկանյութով, հյուրասենյակի հատվածում առկա է խոնավության հետքեր, բնակարանի ներքին հարդարման վիճակը՝ լավ: Կոմունիկացիաներ՝ էլ.մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է:

Գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության փողոց, 76/2 շենք, թիվ 17:

Մեկնարկային գինն է 29 142 000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 24.10.2025թ. կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:

Հայտում պետք է նշվեն.

1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները,

2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները,

3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը),

4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը,

5) կառավարչի անունը, ազգանունը,

6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:

Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ (բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին (<<Յունիբանկ>> ԲԲԸ, հ/հ 24100330928303)՝ որպես ստացող նշելով պարտապանին:

Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ դիմելով աճուրդի կազմակերպչին՝ աճուրդն սկսվելուց առաջ:

Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ):

Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։

Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:

Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:

Լոտը կարող են ուսումնասիրել աճուրդի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ (աճուրդի մասնակից են համարվում հայտ ներկայացրած անձինք /տես՝ <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 2-րդ և 11-րդ հոդվածները/) կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնելուց հետո՝ 24.10.2025-28.10.2025թթ, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրանց գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:

Հայտ ներկայացնելուց առաջ պարտադիր ծանոթանալ աճուրդի կանոնակարգին:

Կառավարչի հետ պայմանավորվելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել կառավարիչ Ն. Նազարյանին (հեռ. +374 96 50 00 65) կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Արցախ 30, 4-րդ հարկ, 409 գրասենյակ:

Contacts

Phone
37496500065
Email
narek.nazaryan.law@gmail.com
Address
Արցախ 30 409 սենյակ
Արթուր Հարությունի Հարությունյանին պատկանող գույքն աճուրդով վաճառելու մասին — Auctions