N: ՍնԴ/2339/04/23 սնանկության գործով` պարտապան «ՍԻԷԼԷՅ» ՍՊԸ, հրապարակային սակարկությունով (կրկնաճուրդ) գույք վաճառելու մասին (Լոտ 2)
2025թ. օգոստոսի 7-ին, ժամը 12:00-ին ք.Երևան, Կոմիտաս 16, բն.98 հասցեում կանցկացվի N: ՍնԴ/2339/04/23 սնանկության գործով «ՍԻԷԼԷՅ» ՍՊԸ-ին պատկանող գույքի հրապարակային սակարկությունով (կրկնաճուրդ) վաճառք (17.07.2025թ. նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտ ներկայացված չլինելու պատճառով): Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը` Լոտ-2 Գույքի անվանումը՝ Շվաքարան ջերմոցի համար, մետաղյա հիմքով (բացվող-փակվող): Գույքի նկարագրությունը՝ Նախատեսված է եղել 2880քմ. ջերմոցի ստվերացման համար, ներմուծված է Չինաստանից, գտնվում է նոր (չտեղակայացված) վիճակում: Տեխնիկական անձնագիրը բացակայում է (նախատեսված մակերեսի համար ամբողջականության նույնականացում կատարված չէ): Աճուրդի մեկնարկային գինը՝ 1 258 291 (մեկ միլիոն երկու հարյուր հիսունութ հազար երկուհարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ: Գույքը գտնվելու վայրը` ք. Երևան Կոմիտաս 16: Հայտարարության մանրամասները տես կից:
Contacts
- Phone
- 37491218532
- argam.sgk@gmail.com
- Address
- ք. Երևան, Օտյան 53/2