Թիվ ՍնԴ/2844/04/20 սնանկության գործով պարտապան «Բազալտշին» Ա/Կ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
27.08.2025թ.-ին ժամը 11:00-ին «Բազալտշին» Ա/Կ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Բալասանյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 5, գրասենյակ 107 հասցեում կանցկացվի «Բազալտշին» Ա/Կ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ ըստ հետևյալ լոտի. ԼՈՏ 1. «ASYS BASICFREEZE» Չիլլեր: Մեկնարկային գինը՝ 208.290 ՀՀ դրամ: Գույքն ունի վերանորոգման կարիք: Գույքը գտնվում է ՀՀ, Կոտայքի մարզ, Գետամեջ համայնք, 1-ին փ., 6-րդ փ. թիվ 4 հասեցում: 13.08.2025թ.-ին նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտ նրեկայացված չլինելու պատճառով: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք սույն հայտարարության հրապարակման օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտի ձևը, բովանդակությունը, ներկայացման կարգը և հայտին կցվող փաստաթղթերը սահմանված են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված՝ «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու» կարգով: Նույն կարգը հանդիսանում և հիմք է ընդունվում որպես սույն աճուրդի կանոնակարգ, որով և կանոնակարգվում են սույն աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները: Աճուրդին մասնակցելու համար, Հայտին կից, ի թիվս Կարգում նշված փաստաթղթերի, պետք է ներկայացվեն` 1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը. 2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը. 3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով. 4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի գումարները անհրաժեշտ է վճարել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված Պարտապանի սնանկության գործով հատուկ հաշվին (Հ/Հ 2474402104970000)՝ մինչև հայտ ներկայացնելը: Եթե աճուրդի ներկայացված են մեկից ավելի լոտեր, ապա դրանց վաճառքն իրականացվում է աճուրդի մասին հայտարարությունում շարադրված հերթականությամբ: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Աճուրդի մասնակցության, առուվաճառքի պայմանագրի կնքման /այդ թվում հնարավոր վտարման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ վտարման և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված ցանկացած գործողություն կամ դրան առնչվող ցանկացած ծախս կամ առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և/կամ առուվաճառքի պայմանագրից բխող ցանկացած տեսակի ծախս կամ գործողություն կատարվում է աճուրդի հաղթողի կողմից: Գնորդին են փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկի և/կամ հողի հարկի պարտավորությունները: Լոտն ուսումնասիրելու, լոտի վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու կամ աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով՝ աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Բալասանյանին` (հեռ. +37491480528): ք. Երևան, Արշակունյաց 5, 107 091 48 05 28 Ruben.balasanyan86@gmail.com
Contacts
- Phone
- 37491480528
- Ruben.balasanyan86@gmail.com
- Address
- ք. Երևան, Արշակունյաց 5, 107