This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Թիվ ՍնԴ/0765/04/23 սնանկության գորոծով պարտապան «ԲՐԵՆԴՍԻԹԻ» ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր–Վարդանյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2025թ․-ի սեպտեմբերի 09-ին ժամը 12։00-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հասցեում․

Published: 08/20/2025, 05:46 PM

Թիվ ՍնԴ/0765/04/23 սնանկության գորոծով ՀՀ Սնանկության դատարանի /դավատոր՝ Բ. Մկրտչյանը/ 18․08․2025թ-ի Գույքի վաճառքը թույլատրելու մասին, որոշմամբ օտարման ենթակա պարտապան «ԲՌԵՆԴՍՕԹԻ» ՍՊԸ–ի սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքը․ ԼՈՏ 1․Ք. Երևան, Բագրատունյաց փող, 2–րդ փակուղի 69/21 հասցեում գտնվող շարժական գույք՝։ Թուղթ ֆուտբորդ 27տ, կավչապատ թուղթ 24տ, պիտակային թուղթ 21տ, պալետներ /փայտից/ 14 000 հատ Լոտի մեկնարկային արժեքը՝ 97.720. 000 (ինսունյոթ միլիոն յոթ հարյուր քսան հազար ) ՀՀ դրամ։  Աճուրդի կազմակերպչի անվանումը՝ թիվ ՍնԴ/0765/04/23 սնանկության գորոծով պարտապան «ԲՌԵՆԴՍԻԹԻ» ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր–Վարդանյան․  Աճուրդի անցկացման վայրը՝ ք․Երևան, Արշակունյաց պող․ 5 թիվ 109 սենյակ  Նախորդ նշանակված աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով․  Աճուրդի անցկացման օրը և ժամը՝ 2025թ-ի սեպտերի 9 –ին ժամը 12։30-ին  Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք ինչպես նաև համայնքները  Աճուրդի մասնակցության հայտերի ներկայացնելը և պայմանները Աճուրդին կարող են մասնակցել այն անձինք ովքեր, վաճառվող լոտի նկատմամբ կարող են ունենալ սեփականության իրավունք, ինչպես նաև աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրը՝ 04․09․2025թ-ը ներառյալ ներակայացրել է հայտ ՝ ՀՀ սնանկության դատարան (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2), աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով:  Աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերն են՝  ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.  Մասնակցության վճարը հավաստող անդորրագրերը, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ տոկոսը:  Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները:  Աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը և ներկա գտնվելու վճարը վճարվում են անկանխիկ եղանակով «Սուրբ Մարիամ» ՍՊԸ–ի սնանկության հատուկ հաշվին՝ 16044086917206 «ՎՏԲ-Հայաստան բանկ»։  Մասնակիցները վաճառվող լոտերին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացման նախորդ օրը, ընկած ժամանակահատվածում զանգահարել 094209357 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով ashot.tervardanyan.43@bk.ru էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ից մինչև 17։00-ն։  Աճուրդի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում լոտի որակի ֆիզիակակն վիճակի համար։ Աճուրդում գործում է հետևյալ սկզբունքը՝ աճուրդի մասնակիցը տեսել համաձայնել է և չի առաջնորդվել միայն հայտարարության մեջ նշված նկարագրությամբ։  Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։  Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում մուծել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը: Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։  Եթե աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա նախավճարը 10 օրյա ընթացքում վերադարձվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:  Աճուրդում հաղթող ճանաչվելու, սակայն վաճառքի գինը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախապես վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:  Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել 094209357 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով ashot.tervardanyan.43@bk.ru էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 17։00-ն։  Ուշադրություն․ Աճուրդի ընթացքը կարող է տեսաձայնագրվել։ Աճուրդի կազմակերպիչ՝ «Սուրբ Մարիամ» ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարիչ Ա․ Տեր–Վարդանյան

Contacts

Phone
37494209357
Email
ashot.tervardanyan.43@bk.ru
Address
Ք.Երևան Ա.Տիգրանյան 5/2,բն58.
Թիվ ՍնԴ/0765/04/23 սնանկության գորոծով պարտապան «ԲՐԵՆԴՍԻԹԻ» ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր–Վարդանյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2025թ․-ի սեպտեմբերի 09-ին ժամը 12։00-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հասցեում․ — Auctions