This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Արսեն Արարատի Հարությունյանին պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

Published: 09/01/2025, 12:42 PM

29.08.2025թ. ժամը 11:00-ին հայտարարված Արսեն Հարությունյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել:
2025 թվականի սեպտեմբերի 29-ին ժամը 10:00-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Արսեն Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառք։

Լոտ 1. ք. Իջևան, Վասիլյան փողոց, 41/5 հասցեով անշարժ գույք: Մակերեսը՝ 0.00559 հա, վկայական՝ 20012025-11-0037: Տարածագնահատման գոտին՝ 11: Գրավչությունն ու դիրքը՝ միջին: Շրջակա միջավայրը՝ խառը կառուցապատված թաղամաս:
Մեկնարկային գինը կազմում է 677,000 (վեց հարյուր յոթանասունյոթ հազար) ՀՀ դրամ։

Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում թիվ 220093154809000 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է`20.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։

Contacts

Phone
37477443822
Email
vahnaz@mail.ru
Address
ԵՐԵՎԱՆ ՇԵՆԳԱՎԻԹ Վ. ՇԵՆԳԱՎԻԹ 1 Փ. 47/5 Տ
Արսեն Արարատի Հարությունյանին պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին — Auctions