This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Սնանկ ճանաչված Լևոն Աշոտի Աթոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

Published: 09/02/2025, 04:44 PM

2025թ. սեպտեմբերի 23-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/3616/04/24 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված Լևոն Աշոտի Աթոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Մանթաշյան փողոց 4/3 շենք, թիվ 4 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակարանը գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 1-ին հարկում, բնակարանի մակերեսը՝ 67,74քմ, շենքի հիմքը՝ երկաթբետոն, շենքի պատերը՝ երկաթբետոն, մուտքի դուռը մետաղական փայտե երեսպատումով, ներսի դռները փայտանյութ, գտնվում են միջինից լավ վիճակում, պատուհանները՝ փայտե, բնակարանը մասամբ վերանորոգված է։ Բնակարանի պատերը և առաստաղը գաջասվաղված են պատված ներկանյութով, միջանցքի և խոհանոցի հատակը սալիկապատված է, ննջարանների և հյուրասենյակի հատակը մանրահատակ։ Խոհանոցի պատերի մի մասը (ստորին) սալիկապատված է։ Առկա է՝ էլ.մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Աշոտ Լևոնի Աթոյանին, Լիլիթ Աշոտի Աթոյանին, Լևոն Աշոտի Աթոյանին և Անահիտ Ավետիսի Բազիկյանին /վկայական՝ 26052025-01-0185/: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Լևոն Աշոտի Աթոյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ:Մեկնարկային գինը՝ 20.630.700 /քսան միլիոն վեց հարյուր երեսուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 16.09.2025թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473607645230003, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Contacts

Phone
37491431333
Email
arayiksargsyan65@mail.ru
Address
-ք. Երևան, Արշակունյաց 5, 319
Սնանկ ճանաչված Լևոն Աշոտի Աթոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին — Auctions