ՀՀ Սնանկության դատարանի 27.02.2023թ. թիվ ՍնԴ/0217/04/23 վճռով սնանկ ճանաչված «Լուսակերտ» ՍՊԸ-ի անշարժ և շարժական գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
05.09.2025թ.-ին, ժամը 14։00-ին նշանակված ՀՀ Սնանկության դատարանի 27.02.2023թ. թիվ ՍնԴ/0217/04/23 վճռով սնանկ ճանաչված «Լուսակերտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված և չգրավադրված անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև երրորդ անձին պատկանող, որպես «Լուսակերտ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց գրավադրված անշարժ գույքերի բաց աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
09.10.2025թ.-ին, ժամը 14։00-ին, ՀՀ Սնանկության դատարանի 27.02.2023թ. թիվ ՍնԴ/0217/04/23 վճռով սնանկ ճանաչված «Լուսակերտ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից, հիմք ընդունելով ՀՀ Սնանկության դատարանի 19.07.2024թ. որոշումը, ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /7-րդ հարկ, 703 սենյակ/ կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի 27.02.2023թ. թիվ ՍնԴ/0217/04/23 վճռով սնանկ ճանաչված «Լուսակերտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված և չգրավադրված անշարժ և շարժական գույքերի բաց աճուրդը:
Աճուրդի ներկայացված թիվ 1 լոտից թիվ 9 լոտերի, թիվ 16 և թիվ 257 լոտերի մեկնարկային արժեքները, համաձայն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի 36-րդ կետի, համապատասխանում են նախորդ աճուրդի մեկնարկային արժեքներին, և կազմում են.
Լոտ 1-ից լոտ 9 - «Լուսակերտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Նոր Գեղի հասցեում գտնվող թվով 8 /ութ/ միավոր անշարժ գույքեր /վարելահողեր/ և ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Քանաքեռավան հասցեում գտնվող թվով 1 /մեկ/ միավոր անշարժ գույք /վարելահողեր/ - մեկնարկային ընդհանուր արժեքը կազմում է 13.854.870 (տասներեք միլիոն ութ հարյուր հիսունչորս հազար ութ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ, իսկ յուրաքանչյուր լոտի մեկնարկային արժեքը և այլ մանրամասն տեղեկությունները ներկայացված են սույն հայտարարությանը կից ներկայացված աղյուսակում:
Լոտ 16 - «Լուսակերտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող GAZ 24 մանիշի, 748 LP 61 պետհամարանիշի, 1978թ․ արտադրության մարդատար ավտոմեքենա - մեկնարկային արժեքը կազմում է 5.280 (հինգ հազար երկու հարյուր ութսուն) ՀՀ դրամ:
Լոտ 257 - «Լուսակերտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, թիվ G13-020293/1 գույքի հաջորդող կոշտ գրավի պայմանագրի համաձայն որպես «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման միջոց «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված շարժական գույք /կշեռք, մոնտաժված է/ – մեկնարկային արժեքը կազմում է 52.780 (հիսուն երկու հազար յոթ հարյուր ութսուն) ՀՀ դրամ:
Անշարժ գույքերի և տրանսպորտային միջոցի գնորդը /գնորդները/ կատարելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդի ներկայացված թիվ 1 լոտից թիվ 9 լոտերի, թիվ 16 լոտի, թիվ 257 լոտի մեկնարկային արժեքները և այլ մանրամասն տեղեկությունները, ինչպես նաև աճուրդին մասնակցելու կարգը և մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարարության մեջ
Contacts
- Phone
- 37477191076
- artakvarpet@mail.ru
- Address
- ԿՈՏԱՅՔ, ՉԱՐԵՆՑԱՎԱՆ, 6 ԹՂՄ., 16, 23