This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

սնանկ ճանաչված Հակոբ Ազատի Զորոյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդ-վաճառքի մասին

Published: 05/14/2026, 05:43 PM

ՀՀ սնանկության դատարանի 02.03.2026թ. թիվ ՍնԴ/0709/04/25 որոշման համաձայն` 12.05.2026թ. ժամը 12:30-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 1-ին հարկ, 109 սենյակ/ Հակոբ Զորոյանի սնանկության գործով կառավարիչ Ռ․ Եղյանի կողմից հայտարարված աճուրդը տեղի չի ունենցել գնորդ չլինելու պատճառով։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ 05․06.2026թ. ժամը 12:30-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 1-ին հարկ, 109 սենյակ/ սնանկության գործով կառավարիչ Ռ․ Եղյանի կողմից կանցկացվի սնանկ ճանաչված Հակոբ Ազատի Զորոյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 2 (երկու) առանձին լոտերով:
Լոտ 1 – ՀՀ, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Նոր Արտագես գյուղ, թիվ 1166654 վկայականի համարով տնամերձ հողամաս, հողամասի չափը՝ 0,190 հա, մեկնարկային գինը՝ 2 017 872 ՀՀ դրամ։
Լոտ 2 – ՀՀ, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Նոր Արտագես գյուղ, թիվ 1228126 վկայականի համարով գյուղատնտեսական նշանակության հողամաս, հողամասի չափը՝ 0,53 հա, մեկնարկային գինը՝ 2 033 910 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 29.05.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև հայտում պետք է նշվի էլեկտրոնային փոստի հասցե: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300.000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապան Հակոբ Ազատի Զորոյանի անվամբ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 16069051960011 սնանկության հատուկ հաշվին, որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցերով կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ռ. Եղյանին հեռ. (055) 99-31-99:

Contacts

Phone
37455993199
Email
R.H.Yeghyan@gmail.com
Address
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ Պ., 5 շենք, 408 սենյակ
սնանկ ճանաչված Հակոբ Ազատի Զորոյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդ-վաճառքի մասին — Auctions