Արսեն Վերդիկի Սարգսյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
19.08.2025թ -ին հայտարարված Արսեն Վերդիկի Սարգսյանի գույքերի աճուրդը կայացել է մասնակի։
29.09.2025թ-ին ժամը 11:00-ին Արսեն Վերդիկի Սարգսյանի /գործ թիվ ՍնԴ/1675/04/21/ սնանկության գործով կառավարիչ՝ Գ. Ավագյանի կողմից ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 65Ա շենք, 613 սենյակ հասցեում կանցկացվի Արսեն Վերդիկի Սարգսյանին սեփականության, համասեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև պարտապանի վարկային պարտավորությունների կատարման համար Պարտապանին և երրորդ անձին պատկանող գրավադրված գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով:
Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը, որի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից.
Լոտ 1․ ՀՀ Արագածոտնի մարզ, համայնք Ուջան, Անդրանիկի փող․, 3-րդ փակուղի թիվ 6 բնակելի տուն, 174,3/քմ/ մակերեսով, 12․8 /քմ/ մակերեսով ամառային խոհանոց, 20,0 /քմ/ մակերեսով թոնրատուն և 0,205 /հա/ մակերեսով տնամերձ հողամաս, սեփականության վկայական թիվ 2042951, հանդիսանում է Նենիկ Թովմասի Սարգսյանի 3/4 և Արսեն Վերդիկի Սարգսյանի 1/4 բաժնային սեփականությունը , ¦Նոր Հորիզոն § ՈՒՎԿ ՓԲԸ գրավ – 3 430 107 ՀՀ դրամ,
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք․Երևան, Օտյան 53/2/՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարիչին փոխանցելու /տրամադրելու/ համար։
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակցության հայտ, որին կից ներկայացվում է՝
ա/ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները՝ իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում ՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանակն անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով․
բ/ աճուրդի մասնակցության վճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։ Մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը, բայց ոչ ավել քան 300 000 ՀՀ դրամ։
գ/ նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։ Նախավճարը կազմում է ՝ լոտի մեկնարկային 5 /հինգ/ տոկոսը։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ պետք է ներկայացնեն ծանուցում՝ աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին, որին կից ներկայացնում են՝
ա/ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները՝ իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում ՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանակն անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 10 000 ՀՀ դրամ ։
Աճուրդին մասնակից չհամարվող անձանց կողմից ներկայացված աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին ծանուցումը, ինչպես նաև աճուրդին մասնակցելու համար ցանկացողների կողմից ներկայացված հայտի ձևը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին » թիվ 116-Ն հրամանին։
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդին մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում պարտապանի անվամբ բացված թիվ 16028027192756 սնանկության հատուկ հաշվին, մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը։ Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթո, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող /հավաստող/ պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով։ Աճուրդն անցակցվում է բաց աճուրդով՝ հաղթող է համարվում ամենաբարձր գինն առաջարկաց մասնակիցը։
Եթե հայտ ներկայացրած անձը չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ։
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքներիկ մասին արձանագրությունը ստորագրած անձը պատրավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո ՝ տասն օրվա ընթացքու՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և և սահմանված վճարումն երի կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարիչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր։ Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխման ծախսերը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ /ցանկացած տեսակի/ ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից։
Աճուրդը կազմակերպվելու և անցակցվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» թիվ 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով։
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):
Contacts
- Phone
- 37491401922
- avagyan-gevorg@yandex.ru
- Address
- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.