Վլադիմիր Լեռնիկի Հարությունյանին և երրորդ անձի պատկանող և վերջիններիս վարկային պարտավորության կատարման ապահովման համար «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025 թվականի սեպտեմբերի 15-ին նշանակված աճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2025 թվականի հոկտեմբերի 01-ին, ժամը 12.00-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի թիվ ՍնԴ/0360/04/25 վճռով սնանկ ճանաչված Վլադիմիր Լեռնիկի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Վլադիմիր Լեռնիկի Հարությունյանին և Նոնա Վաչագանի Մարգարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Վլադիմիր Լեռնիկի Հարությունյանի և Նոնա Վաչագանի Մարգարյանի կողմից ստանձնած վարկային պարտավորության կատարման ապահովման համար «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված ներքոնշյալ անշարժ գույքի կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով, 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1 ՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Իսահակյան փողոց, շենք 2, թիվ 33 հեսցեում գտնվող 64.16 քմ մակերեսով բնակարան (ըանշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 25102021-06-0005, տրված՝ 25.10.2021թ., կառուցման տարեթիվը՝ 1970-ական թ., հարկայնությունը՝ 9, հարկը՝ 9, հիմնական պատերի, միջհարկային ծածկի, դռների, պատուհանների և հատակի վիճակը՝ միջին և միջինից ցածր, ներքին հարդարումը՝ վատ, ջեռուցում չկա, բնակարանը ըստ տեխնիկական վիճակի կամ ֆիզիկական բնութագրիչների՝ գնահատման 7 հիմնական կատեգորիաներից (0-7), դասակարգվել է 1-ին կատեգորիայի, որտեղ 7-ը լավագույնն է, իսկ 0-ն՝ վատագույնը):
Գույքի գինն իջեցվում է 10% և կազմում է՝ 5.400.000 (հինգ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Պարտապանի սնանկության գործով Արարատբանկ ԲԲԸ-ում բացված 1510071624400100 հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ՝ ՀՀ Սնանկության դատարան, ք. Երևան Օտյան 53/2 հասցեում: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Աճուրդում հաղթողը պետք է կատարի գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Լոտն ուսումնասիրել և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Ասլանյան
Contacts
- Phone
- 37477061257
- susanna_aslanyan@mail.ru
- Address
- ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Չերնիշևսկի 3