Թիվ ՍնԴ/0421/04/22 սնանկության գործով պարտապան Հայկ Տիգրանի Մովսիսյանի կողմից ստանձնած դրամական պարտավորությունների դիմաց գրավադրված գույքերի բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2025թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին, թիվ ՍնԴ/0421/04/22 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ Հայկ Տիգրանի Մովսիսյանի սնանկության գործի շրջանակներում կայացած աճուրդի ընթացքում վաճառվել է լոտ 1 սահմանված անշարժ գույքը։
Թիվ ՍնԴ/0421/04/22 սնանկության գործով 07.07.2022թ. վճռով սնանկ ճանաչված Հայկ Տիգրանի Մովսիսյանի կողմից ստանձնած դրամական պարտավորությունների կատարման դիմաց գրավադրված և սեփականության իրավունքով պատկանող թվով 2 շարժական գույքերի 2025թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:
Թիվ ՍնԴ/0421/04/22 սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից 2025թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 16:30-ին, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի Հայկ Տիգրանի Մովսիսյանի կողմից ստանձնած դրամական պարտավորությունների կատարման դիմաց գրավադրված և սեփականության իրավունքով պատկանող թվով 2 շարժական գույքերի աճուրդային վաճառքը՝ ներկայացված 2 /երկու/ առանձին լոտով՝ ըստ կցված էլեկտրոնային ֆայլում ներկայացված հաջորդականության և մեկնարկային գնի:
Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո հաջորդ աճուրդին՝ կրկնաճուրդին, շարժական գույքերի մեկնարկային գինը /արժեքը/ նվազեցվելու է լոտի արժեքի /գնի/ նախորդ աճուրդի մեկնարկային գնից 20 /քսան/ տոկոսի չափով:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ Հայկ Տիգրանի Մովսիսյանի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474403106850000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով: Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝+374 96 224 228 հեռախոսահամարով կամ հաղորդագրությունը ուղարկել armen.matevosyan@lawconsult.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով:
Contacts
- Phone
- 37441224254
- armen.matevosyan@lawconsult.am
- Address
- -