This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Սնանկ ճանաչված <<Եվրոտեքս>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, գրավատու Ռաֆայել Սամվելի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

Published: 09/24/2025, 03:39 PM

2025թ. հոկտեմբերի 21-ին ժամը 12:30-ին, թիվ ՍՆԴ/2948/04/24 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված <<Եվրոտեքս>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, գրավատու Ռաֆայել Սամվելի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 4 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Վանաձոր, Լազյան փողոց, 45 շենք, 7 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք: Մեկնարկային գինը՝ 17.933.400 /տասնյոթ միլիոն ինը հարյուր երեսուներեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. ՀՀ, ք. Վանաձոր, Գ. Լուսավորչի փողոց, 43-1/7 հասցեի անշարժ գույք: Մեկնարկային գինը՝ 47.457.900 /քառասունյոթ միլիոն չորս հարյուր հիսունյոթ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 3. ՀՀ, ք. Վանաձոր, Գ. Լուսավորչի փողոց, 43-1/11-4 հասցեի անշարժ գույք: Մեկնարկային գինը՝ 18.881.100 /տասնութ միլիոն ութ հարյուր ութսունմեկ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 4. ՀՀ, ք. Վանաձոր, Գ. Լուսավորչի փողոց, 43-1/11-5 հասցեի անշարժ գույք: Մեկնարկային գինը՝ 19.974.600 /տասնինը միլիոն ինը հարյուր յոթանասունչորս հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 14.10.2025թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473607646300001 որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։
Վաճառքի ներկայացվող գույքի նկարագիրը և աճուրդի հայտարարության մանրամասները տես կից ֆայլում:

Contacts

Phone
37491431333
Email
arayiksargsyan65@mail.ru
Address
-ք. Երևան, Արշակունյաց 5, 319

Attached files

Սնանկ ճանաչված <<Եվրոտեքս>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, գրավատու Ռաֆայել Սամվելի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին — Auctions