This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Թիվ ՍնԴ/0451/04/21 սնանկության գործով, Նատալի Նարգիզյանին պատկանող գույքի վաճառքի նպատակով, աճուրդի կազմակերպման մասին

Published: 05/19/2026, 05:00 PM

Թիվ ՍնԴ/0451/04/21 սնանկության գործով պարտապան Նատալի Նարգիզյանի գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին հայտարարված կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
09.06.2025թ. ժամը 15։30-ին, Նատալի Նարգիզյանի թիվ ՍնԴ/0451/04/21 սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից ք.Երեւան, Արշակունյաց 5 շենքի, 211 սենյակ հասցեում նշված աճուրդը ձայնագրվում է կանցկացվի սնանկության վարույթում առկա պարտապանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`
Լոտ 1. BMW մակնիշի, 750 11 տիպարի, 36 FN 542 պետ համարանիշի ավտոմեքենա- 836584 ՀՀ դրամ արժեքով, նկարագրությունը` Թողարկման տարեթիվը 2007 թ., Տրանսպորտային միջոցի տեսակը թեթեւ մարդատար, Թափքը տեսակ Սեդան, WBAHN83518DT78906_նույնացման համարով տրանսպորտային միջոցը գտնվում է անսարք վիճակում, ըստ սեփականատիրոջ բանավոր խոսքի առկա էր խնդիր շարժիչի աշխատանքը ապահովող որոշ էլեկտրոնային դետալների (nekrpoHHHe awkw) հետ կապված։ Թափքի վրա առկա են վնասված հատվածներ, երկարատև կանգնելուց մեքենաի գույնը խանգառվել է բացակայում էին 3 անվադողերը իրենց անվահեծերով՝ փոխարենը տեղադրված էն պահեստային անվադողեր եւ անվահեծեր։ Հետնամասի ձախ դուռը, անվածածկոցը եւ թափարգելը վնասված են, ենթակա են վերանորոգման, Թափքի հատվածում առկա են բազմաթիվ վճարված տեղեր։ Սրահը՝ կաշվե, գտնվում է միջին վիճակում, պատռված հատվածներ չեն նկատվել։ Շարժիչի եւ փոխանցման տուփի հնարավոր թերությունների հայտնաբերման կամ ախտորոշման համար անհրաժեշտ է առավել նեղ մասնագիտական փորձաքննություն եւ հետազոտություն, սակայն ըստ սեփականատիրոջ հայտարարության, ավտոմեքենաի շարժիչը անսարք է եւ ենթակա է կապիտալ վերանորոգման, իսկ մեքենան հատուկ տարածք է փոխադրվել էվակուատորի միջոցով։ Գազաբալոնային համակարգ մոնտաժված չէ։ Տրանսպորտային միջոցի վիճակը՝ անսարք վիճակում, անվասողերը իջեցված առկա էն ճաքած վիճակում եւ անսարք կայանված է ք.Երեւան, Արշակունյաց 5 հասցեում:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երեւան, Օտյան 53/2 հասցեով։ Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի Էլեկտրոնային փոստի հասցեն, եւ հայտատուին ուղղված աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
Հայտին կից ներկայացվում է 1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը. 2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը. 3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով. 4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300. 000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչեւ հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին ««ԱՄԻՕ ԲԱՆԿ>> ՓԲԸ-ում բացված թիվ Հ/Հ 1150018784264200 սնանկության հատուկ հաշվին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման եւ աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաեւ կանոնակարգի 6-9 կետերը)։
Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, եւ այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում եւ որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգով նախատեսված դեպքում։
Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) եւ իր անձնագիրը։ Հայտի ձեւը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք ստանալ սույն հայտարարությանը կից PDF տարբերակով, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ` աճուրդի անցկացման վայրում:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում։
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաեւ հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման եւ/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու եւ/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ եւ առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից։ Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին եւ ժամերին՝ դրա գտնվելու վայրում` նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու եւ աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով arman-sargsyan-73@mail.ru/ նամակ գրել սնանկության գործով կառավարչին։
Ա.Սարգսյան

Contacts

Phone
37498407919
Email
arman-sargsyan-73@mail.ru
Address
ք.Երևան, Արշակունյաց 5, սենյակ 211

Attached files

Թիվ ՍնԴ/0451/04/21 սնանկության գործով, Նատալի Նարգիզյանին պատկանող գույքի վաճառքի նպատակով, աճուրդի կազմակերպման մասին — Auctions