This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

ԱՁ Օնիկ Գալստյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

Published: 09/26/2025, 06:31 PM

13.10.2025թ. ժամը 12:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում կկայանա ԱՁ Օնիկ Գալստյանի ՍնԴ/0612/04/22 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով:
Լոտ 1 - Օնիկ Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող NISSAN FUGA 3.5 մակնիշի, պետ.համարանիշը 81 ON 881, 2005թ. արտադրության ավտոմեքենա, ընդհանուր վիճակը բավարար, ունի արտաքին և ներքին թերություններ, մարտկոցը և որոշ դետալներ բացակայում են կամ ունեն վերանորոգման կարիք /այդ թվում նաև շարժիչը/, թափքը մասամբ վթարված, ղեկը աջից, մեկնարկային գինը 953,000ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ ԱՁ Օնիկ Գալստյանի սնանկության հատուկ հաշվին՝11811037543300
Աճուրդի մասնակից չհամարվող անձիք կարող են ներկա գտնվել ներկայացնելով անձը հատատող փաստաթուղթ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք 01.10.2025թ.-ից մինչև 05.10.2025թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել ԱՁ Օնիկ Գալստյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով

Contacts

Phone
37493955881
Email
samson6122@mail.ru
Address
ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1
ԱՁ Օնիկ Գալստյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին — Auctions