This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Ա/Ձ Ստելա Սուրենի Գաբրիելյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:

Published: 05/20/2026, 07:59 PM

2026թ. Հունիսի 23-ին, ժամը 12:30, Ա/Ձ Ստելա Սուրենի Գաբրիելյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 35/64 հասցեում կանցկացվի Ա/Ձ Ստելա Սուրենի Գաբրիելյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Աճուրդի է հանված < Ակբա Բանկ > ԲԲԸ- ում գրավադրված `
Լոտ2. Ավտոմեքենա- 2008թ արտադրության Toyota ALPHARD 2.4 մակնիշի , 36 NN 039 պետհամարանիշով , XN143027 հաշվառման վկայագիի- 3.600.000 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը՝՝ Մեքենան գտնվում է սարքին վիճակում: Սրահը գտնվում է միջին վիճակում: Նստանեղերը կտորապատ, նստատեղերի վրա առկա են պատռվածքներ: Թափքի վրա առկա են վնասված ,դեֆորմացված հատվածներ.Սրահը կտորե երեսպատված, գտնվում է միջին վիճակում, Անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում: Շարժիչը և փոխանցման տուփի հնարավոր թերությունների հայտնաբերման կամ ախտորոշման համար անհրաժեշտ է առավել նեղ մասնագիտական փորձաքննություն և հետազոտում:Ընդհանրացնելով վերը թվարկած նկարագիրը, մեքենայի վիճակը գնահատվում է միջին:
Լոտ 3. Ավտոմեքենա- 2012թ արտադրության BMV X5 3,5 IX մակնիշի , 05 PX 050 պետհամարանիշով , PH774895 հաշվառման վկայագրի համարով -4.120.000 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը՝ Մեքենան գտնվում է սարքին վիճակում: Թափքի վրա առկա են վնասված դեֆորմացված հատվածներ. Անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում: Շարժիչը և փոխանցման տուփի հնարավոր թերությունների հայտնաբերման կամ ախտորոշման համար անհրաժեշտ է առավել նեղ մասնագիտական փորձաքննություն և հետազոտում:Ընդհանրացնելով վերը թվարկած նկարագիրը, մեքենայի վիճակը գնահատվում է միջինից լավ :
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը 18.06.2026թ. ժամը 18 : 00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին <ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ Սևան մ/ճ 1603 4103 8182 25 որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/ojuV/JsKHJHzDJ կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել 099201390 հեռախոսահամարին , փոստով կամ էլեկտրոնային փոստով (sarkyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Contacts

Phone
37499201390
Email
sarkyan@mail.ru
Address
ք.Սեվան,Նաիրյան 4/6