ԱՁ Վահե Մոսինյանին պատկանող շարժական գույքը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին
Սնանկության գործի համար՝ ՍնԴ/2229/04/25
Աճուրդի անցկացման օրը, ժամը և վայրը՝–18.08․2026 թվականին՝ ժամը 12։00-ին, ՀՀ, ք․ Երևան, Ն․ Ադոնցի 6/1,303,
Աճուրդի ձևը՝ բաց դասական (գնի ավելացման) եղանակով,
Աճուրդի կազմակերպիչ՝ պարտապան ԱՁ Վահե Մոսինյանի սնանության գործով կառավարիչ՝ Մակար եղիազարյան,
Վաճառքի ներկայացվող գույքի նկարագիրը.
ԼՈՏ 1 - Պարտապան՝ Վահե Յուրիկի Մոսինյանին սեփականության իրավունքով պատկանող MERCEDES-BENZ (մակնիշ՝ B170, նույնականացման համար՝ WDD2452322J329674б պետհամարանիշ՝ 35SQ962, թափքի տեսակը՝ հետչբեկ, տեսակը՝ թեթև մարդատար, թողարկման տարեթիվը՝ 2007թ․, գույնը՝ սև մետալիկ, շարժիչի հզորությունը՝ 85/116, պետական հաշվառման վկայագիր՝ KB703137, գրանցված 19․06․2018 թ․, ընթացիկ վիճակը՝ չի շահագործվում, գազի առկայություն՝ առկա չէ, անվադողի վիճակը՝ շուրջ 80%, ղեկը՝ ձախ, փոխանցման տուփ՝ ավտոմատ, վազք/կմ/՝ շուրջ 200,000, տեխնիկական հագեցվածությունը և ֆիզիկական վիճակը․ սրահը՝ կտորյա, մաշված, մեքենան բոլոր կողմերից ունի քերծվածքներ, վնասվածքներ, և լաքապատ ծածկույթի մաշվածություն, տեխնիկական վիճակը՝ վատ, ֆիզիկական վիճակը՝ վատ) ավտոմեքենա։
Մեկնարկային գին՝ 882,000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Պարտապանի սնանկության գործով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված թիվ 2480104276100004 հատուկ հաշվին և դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը պետք է աճուրդի մասնակցության հայտ(եր)ին կից ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2) սահմանված ժամկետում, աճուրդի մասնակցի վկայական ստանալու համար։ Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը եւ իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին (հեռ.` 060 500 250, էլ. փոստ՝ makar@bankruptcy.am)՝ աշխատանքային օրերին՝ 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։
Contacts
- Phone
- 37460500250
- info@bankruptcy.am
- Address
- ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ԱԴՈՆՑԻ Փ., 6/1, 303