This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

«Վանակվա Գրուպ» ՍՊԸ -ի գույքը աճուրդով վաճառելու մասին

Published: 03/23/2026, 12:42 PM

15.04.2026թ. ժամը 12:00-ին ք.Երևան Արշակունյաց 5 հասցեում, սնանկության գործերով աճորդների և ժողովների անցկացման սենյակում տեղի կունենա «Վանակվա Գրուպ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված պարտապանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը՝
ԼՈՏ 1. «Վանակվա Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված պարտապանին սեփականության իրավունքով պատկանող Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ, Իսրայել Օրի 6 փողոց, թիվ 7/58 հասցեում գտնվող հորատանցք շուկայական արժեքը 5,000,000 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիր.
Սեփականատերը հանդիսանում է ՙ Վանակվա Գրուպ՚ ՍՊԸ-ն: Սեփականության իրավունքի գրանցման վկայական 17022016-10-0003, տրված 17.02.201 թվականին:
Ընթացիկ օգտագործումը՝ չշահագործվող ածխաթթվային հանքային ջրերի հանքավայր՝ բուժական և շշալցման նպատակով: Նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության: Գործառնական նշանակությունը՝ արտադրական:
Տարածագնահատման գոտին գնահատվում է 8:
Հողամասի կադաստրային արժեքը վճարված է:
Կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0021-0010:
Հողատարածքը ունի կանոնավոր բազմանկյան երկրաչափական տեսք: Հողամասի մակերեսը 180քմ է :
Կառուցապատման չափորոշիչները գնահատվում են միջին: Հողամասը հարթ է՝ թույլ թեքությամբ:
Ճակատային եզրագիծը երկրորդական փողոցի հետ է:
Տրանսպորտային մատչելիությունը և մոտեցումը՝ ասֆալտապատ ճանապարհով է: Մեքենայի կայանումը հնարավոր է, համարվում է բավարար՝ փողոցի մայթեզրին:
Հողատարածքը բարեկարգված չէ: Ունի ցանցապատ անջատվածություն՝ պարիսպ:
Հողատարածքի վրա առկա շինության մակերեսը՝ 11.56 քմ: Կառուցման ամսաթիվը՝ 2010 թվական: Արտաքին պատերը քար են: Տանիքը մետաղական: Ակնադիտական տեղազննման ժամանակ ճեղքվածքներ չեն հայտնաբերվել: Արտաքին դուռը մետաղական է վատ վիճակում:
Հողատարածքի վրա առկա է թիվ ՇԱԹ-29/593 ընդերքօգտագործման իրավունքը՝ տրամադրված 25.10.2018 թվականին՝ 50 տարի ժամկետով, որը չի հանդիսանում գրավի առարկա:
ԼՈՏ 2. Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ, Իսրայել Օրի 6 փողոց, թիվ 7/58 հորատանցք հասցեում գտնվող «Վանակվա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող օգտակար հանածոյի արդյունահանման և ընդերքօգտագործման թափոնի վերամշակման թույլտվություն՝ օգտագործման իրավունք շուկայական արժեքը 35,000,000 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը. Սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը՝ 17022016-10-0003, տրված է 17.02.2016 թվականին, նպատակային նշանակությունը արդյունաբերական է, ընդերքօգտագործման, արտադրական, հողամասի մակերեսը 180քմ է, շինության մակերեսը 11.56, Ընդերքօգտագործման թույլտվությունը տրված է 25.10.2018 թվականին ՝ ՇԱԹ-29/593, գործողության ժամկետը 50 տարի է, օգտակար հանածոն Ա կարգի ածխաթթվային հանքային ջուր է, տարեկան արտադրողականությունը 6300 խմ, պահանջվող ջրաքանակը՝ 10,000խմ տարեկան կամ 0,32լ/վրկ, հորատանցքը՝ 320 խմ/օր, միներալիզացիան՝ 4954գ/լ, CO2` 06-08g/l, ջերմաստիճանը՝ 49-54 C , խորությունը 165մ, սուլֆատհիդրոկարբոնատային, նատրիումային :
Իրավունք ձեռք բերողը ինքն է ստանում համապատասխան թույլտվություն լիազոր մարմնից:
Աճուրդի վերաբերյալ ամբողջական հայտարարությունը կից ֆայլով

Contacts

Phone
37494108831
Email
gshakeh@yahoo.com
Address
Երևան

Attached files

«Վանակվա Գրուպ» ՍՊԸ -ի գույքը աճուրդով վաճառելու մասին — Auctions