This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

< Դամատ > ՍՊԸ -ի պարտավորությունների համար <ԱԿԲԱ ԲԱՆԿ > ԲԲԸ -ում գրավադրված անշարժ գույքը կրկնաճուրդով վաճառելու մասին :

Published: 07/30/2026, 07:02 PM

2026թ. հուլիսի 27 -ին ,ժամը 12:30-ին, թիվ ՍՆԴ/0445/04/25 սնանկության գործով կառավարիչ՝ Արմինե Մովսիսյանի կողմից ք. Երևան, Տիգրան Մեծի 4 ,3 հարկ հասցեում նշանակված < Դամատ > ՍՊԸ -ի պարտավորությունների կատարման համար <ԱԿԲԱ ԲԱՆԿ > ԲԲԸ -ում գրավադրված ,սեփականության իրավունքով Լյուդմիլա Գրիգորի Ավանեսյանին պատկանող անշարժ գույքի աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու համար :
2026թ. օգոստոսի 27 -ին ,ժամը 12:30-ին, թիվ ՍՆԴ/0445/04/25 սնանկության գործով կառավարիչ՝ Արմինե Մովսիսյանի կողմից ք. Երևան, Տիգրան Մեծի 4 ,3 հարկ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված < Դամատ > ՍՊԸ -ի պարտատվորությունների համար <ԱԿԲԱ ԲԱՆԿ > ԲԲԸ -ում գրավադրված սեփականության իրավունքով Լյուդմիլա Գրիգորի Ավանեսյանին պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդով վաճառք բաղկացած 1 լոտից :
Լոտ N1 Հասցե ՀՀ ք․ Երևան ,Կենտրոն ,Բրյուսովի 23 շենք ,բնակարան 26 : Սեփականության իրավունքի վկայական 09082022-01-0012 ,կադաստրային ծածկագիր 01-006-0318-0114-001-026 ,ընդհանուր մակերեսը 114.8 քմ :
Բնակարանը վերանորոգված է :Անշարժ գույքի ներկա սեփականատերը հանդիսանում է Լյուդմիլա Գրիգորի Ավանեսյանը ,անշարժ գույքը հաժորդող գրավով գրավադրված է նաև <Ամերիաբանկ > ՓԲԸ -ում :
Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով :
Մեկնարկային գինն է 68.526.000 ՀՀ դրամ :
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 20.08.2026թ. ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ , հ/հ 2475003930500001 , որպես ստացող նշելով պարտապանին<Դամատ > ՍՊԸ: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով armushka7@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/114101

37491114101
armushka7@mail.ru
ք Երևան ,Դեղատան 15/6 շենք բն 6/2

Contacts

Phone
37491114101
Email
armushka7@mail.ru
Address
ք Երևան ,Դեղատան 15/6 շենք բն 6/2
< Դամատ > ՍՊԸ -ի պարտավորությունների համար <ԱԿԲԱ ԲԱՆԿ > ԲԲԸ -ում գրավադրված անշարժ գույքը կրկնաճուրդով վաճառելու մասին : — Auctions