Լևոն Մանվելի Երանոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2026 թ. օգոստոսի 14-ին ժամը 12:00-ին Լևոն Մանվելի Երանոսյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հրությունյանի կողմից՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Լևոն Մանվելի Երանոսյանին սեփականության իրավունքով պատկանող և «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պահանջի ապահովման միջոց հանդիսացող գույքի բաց դասական /գնի ավելացման/ եղանակով աճուրդ՝ 1 լոտով:
Լոտ 1 - ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գյուղ Սոթք 1-ին փողոց 3-րդ նրբանցք 13 հասցեում գտնվող 05-080-0020-0042 կադաստրային ծածկագրով, թիվ 24022015-05-0012 վկայականի համարով, 47.67 քմ. մակերեսով բնակելի տուն։
Լոտի մեկնարկային գինը կազմում է 1,730,000 / մեկ միլիոն յոթ հարյուր երեսուն հազար / ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 07.08.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն Լևոն Մանվելի Երանոսյանի անվամբ «Յունիբանկ» ԲԲԸ-ում բացված թիվ 24117011451602 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել Լևոն Մանվելի Երանոսյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանին՝ 091-50-95-04 հեռախոսահամարով:
Contacts
- Phone
- 37491509504
- maratharutyunyan89@gmail.com
- Address
- ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԱՎԱՆ ԱՌԻՆՋ 2 ՄԿՐՇ., 3/3 , 33