This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

«Վիննովեյշն» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/0918/04/22 սնանկության գործով 04․08․2026թ. կազմակերպված կրկնաճուրդ-վաճառքի մասին

Published: 07/14/2026, 06:41 PM

2026թ. օգոստոսի 4-ին ժամը 12:00-ին «Վիննովեյշն» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/0918/04/22 սնանկության գործով կառավարիչ Ս․ Հարությունյանի կողմից ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեում կանցկացվի սնանկության վարույթում առկա գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 15 լոտ`

Լոտ 1 - «ДЗ-171» 1288 LL պետհամարանիշով բուլդոզեր /արտադրման տարեթիվը՝ 1991թ․, շարժման ձևը՝ թրթուրավոր, վառելիքը դիզելային, օգտագործման նշանակությունը՝ շինարարական, միջին վիճակում, սարքին, բնականոն մաշվածքով/, մեկնարկային գինը՝ 1.074.790 ՀՀ դրամ:

Լոտ 2 - T 130 մակնիշի 2264 LL պետհամարանիշով տրակտոր /նույնականացման համար՝ 206787, արտադրման տարեթիվը՝ 1987թ․, շարժման ձևը՝ թրթուրավոր, վառելիքը դիզելային, լավ վիճակում, սարքին, բնականոն մաշվածքով/, մեկնարկային գինը՝ 917.500ՀՀ դրամ:

Լոտ 3 - Սածիլ նստեցնող-տնկող սարք / SAUERBURGER KMS rinklin տեսակի, արտադրության տ/թ․ 2019, գնահատման ժամանակ սարքավորումը չի թողարկվել, շահագործման համար պիտանի, լավ վիճակում, առանց էական անսարքությունների/, մեկնարկային գինը 1․108.870 ՀՀ դրամ:

Լոտ 4 – Կուլտիվատոր, փխրիչ /KMS RINKLIN տեսակի, գնահատման ժամանակ սարքավորումը չի թողարկվել, շահագործման համար պիտանի, լավ վիճակում, առանց էական անսարքությունների/, մեկնարկային գինը՝ 235.930 ՀՀ դրամ:

Լոտ 5 – «KUBOTA M5 101» մակնիշի անիվավոր տրակտոր /նույնականացման համար՝ KBTMHEDCLJ8050721, 524 մ/ժ, 77․0 կվտ հզորությամբ, շահագործման համար պիտանի, թողարկվել է, անիվները քիչ մաշվածությամբ, շահագործման է հանձնվել 2020թ․-ին/, մեկնարկային գինը՝ 5.740.950 ՀՀ դրամ:

Լոտ 6 – Մասեր, խաղողի այգու հենարանները տեղադրող հիդրավլիկ սարքի /շահագործման համար պիտանի/շահագործման չհանձնված/, գնահատման ժամանակ սարքավորումը չի թողարկվել/, մեկնարկային գինը՝ 180.880 ՀՀ դրամ:

Լոտ 7 – Հեղուկի տարրա 20լ /լավ վիճակում, առանց էական անսարքությունների/ մեկնարկային գինը՝ 150 ՀՀ դրամ:

Լոտ 8 – Պլաստմասե տարողոթյուն 2․000լ /լավ վիճակում, առանց էական անսարքությունների/ մեկնարկային գինը՝ 24.900 ՀՀ դրամ:

Լոտ 9 – «KMS RINKLIN» մակնիշի սրսկիչ սարք /գնահատման ժամանակ սարքավորումը չի թողարկվել, շահագործման համար պիտանի, անիվները կիսամաշ, շահագործման է հանձնվել 2021թ․-ին, լավ վիճակում, առանց էական անսարքությունների/, մեկնարկային գինը 893.910 ՀՀ դրամ:

Լոտ 10 – «KUBOTA KX 027-4» մակնիշի թրթուրավոր էքսկավատոր /936 մ/ժ, թողարկել հնարավոր չի եղել, մարտկոցը վնասված, թրթուրները մաշված, ճաքած, շահագործման է հանձնվել 2020թ․-ին/, մեկնարկային գինը՝ 3.774.870 ՀՀ դրամ:

Լոտ 11 – Հիդրավլիկ մուրճ, հիդրավլիկ շարժիչ /գնահատման ժամանակ սարքավորումը չի թողարկվել, շահագործման համար պիտանի, լավ վիճակում, առանց էական անսարքությունների/, մեկնարկային գինը՝ 487.580 ՀՀ դրամ:

Լոտ 12 – Հորատադուր /գնահատման ժամանակ սարքավորումը չի թողարկվել, շահագործման համար պիտանի, լավ վիճակում, առանց էական անսարքությունների/, մեկնարկային գինը՝ 52.430 ՀՀ դրամ:

Լոտ 13 – Բռնիչ /գնահատման ժամանակ սարքավորումը չի թողարկվել, շահագործման համար պիտանի, լավ վիճակում, առանց էական անսարքությունների, շահագործման է հանձնվել 2020թ․-ին/, մեկնարկային գինը՝ 209.710 ՀՀ դրամ:

Լոտ 14 – «KUBOTA RT 280» մակնիշի բարձիչ / 410 մ/ժ, թողարկվել է, շահագործման համար պիտանի, 2019թ, շերեփը 1500 մմ լայնությամբ, լավ վիճակում, առանց էական անսարքությունների/, մեկնարկային գինը՝ 5.295.310 ՀՀ դրամ:

Լոտ 15 – Կցասայլ /մետաղական, երկու սռնիներով, բացվող կողային պատերով, շահագործման համար պիտանի, առանց անիվների, 2020թ․, լավ վիճակում, առանց էական անսարքությունների/, մեկնարկային գինը՝ 149.420 ՀՀ դրամ:

Անշարժ գույքի՝ երրորդ անձանց իրավունքներով, ինչպես նաև բնակիչներով և գույքով ծանրաբեռնված լինելու դեպքում, դրանց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից և գնորդի միջոցներով։
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը/ բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով/ և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։
Աճուրդի նախավճարը և մասնակցության վճարը պետք է վճարվեն վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Գյումրի» մասնաճյուղի «Վիննովեյշն» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150009710240223, աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը աճուրդի վաճառքի գինը վճարում է աճուրդի անցկացման օրվանից 10 օրվա ընթացքում։
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել ցանկացողները օգոստոսի 1-ին կարող են այցելել գույքի գտնվելու վայր՝ դրա մասին 2 օր առաջ նախապես տեղեկացնելով սնանկության գործով կառավարիչ Ս․ Հարությունյանին (հեռ. +37477987061)։
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2 կամ ք․ Գյումրի, Անկախության հր․ 7/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ս․ Հարությունյանին (հեռ. +37477987061)։
Սույն աճուրդը կազմակերպված է և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16․03․2020թ․-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան։

Contacts

Phone
37477987073
Email
s.harutyunyan57@mail.ru
Address
ք. Գյումրի, Պ. Սևակի 13/38
«Վիննովեյշն» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/0918/04/22 սնանկության գործով 04․08․2026թ. կազմակերպված կրկնաճուրդ-վաճառքի մասին — Auctions