This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Էդգար Բենիկի Կարապետյանի գույքերի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

Published: 07/01/2026, 03:18 PM

2026 թվականի հուլիսի 31-ին ժամը 11:30-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Էդգար Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին պատկանող և գրավի առարկա հանդիսացող գույքերի աճուրդ-վաճառք։

Լոտ 1. Գնահատվող անշարժ գույքը գտնվում է ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, թիվ 9 շենքի թիվ 28 հասցեում: Իրավունքի տեսակը՝ սեփականություն: Տեղադրությունը, դիրքը և գրավչությունը գերազանց: Մակերեսը՝ 53.8 քմ: Ներքին հարդարումը՝ գերազանց:
Գույքի նկատմամբ գրանցված է պարտատեր «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գրավի իրավունքը:
Մեկնարկային գինը՝ 52,353,000 / հիսուներկու միլիոն երեք հարյուր հիսուներեք հազար / ՀՀ դրամ:

Լոտ 2. FORD մակնիշի, TRANSIT 2.2 TDCI տիպի, 11 QS 111 պետհամարանիշով, բեռնատար տրանսպարտային միջոց: Նույնականացման համարը՝ WF0XXXTTFXDM0699, 2013թ. արտադրության: Գույնը կանաչ: Թափքը՝ ֆուրգոն: Փոխանցման տուփը մեխանիկական, վազքը 193,000 կմ: Տեխնիկական վիճակը գնահատվում է լավ:
Գույքի նկատմամբ գրանցված է պարտատեր «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գրավի իրավունքը:
Մեկնարկային գինը՝ 3,928,000 / երեք միլիոն ինը հարյուր քսանութ հազար / ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում Էդգար Կարապետյանի թիվ 220093155954000 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, պահպանման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։

Contacts

Phone
37477443822
Email
vahnaz@mail.ru
Address
ԵՐԵՎԱՆ Վ. ՇԵՆԳԱՎԻԹ 1 Փ. 47/5 Տ
Էդգար Բենիկի Կարապետյանի գույքերի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին — Auctions