Դավիթ Փայլակի Դավթյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին
29.06.2026թ. ժամը 11:30-ին հայտարարված Էդգար Կարապետյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել:
2026 թվականի հուլիսի 31-ին ժամը 12:00-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Դավթի Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին պատկանող գույքի աճուրդ-վաճառք։
Լոտ 1. Գնահատվող անշարժ գույքը կրում է 05-040-0052-0002 կադաստրային ծածկագիրը: զբաղեցնում է 1,674 քմ մակերես: Հողամասը զահմանազատված է պարսպով: Խանրաբեռնված է 4 շինությամբ՝ բնակելի տուն 38,4 քմ, գոմ 70 քմ, ցախանոց 15 քմ և ավտոտնակ 216.7 քմ:
Բնակելի տունը 1 հարկանի է, տանիքը երկլանջ: Ընդհանուր առմամբ գտնվում է վատ վիճակում, ներքին հարդարումը, պատուհաններն ու դռները հին են, ներքին հարդարումը ևս հին: Ընդհանուր ունի վերանորոգման կարիք:
Ավտոտնակը ունի 3 առանձին մուտք: Ավտոտնակը ունի մի քանի սենյակներ, որոնք ծառայում են որպես բնակելի սենյակներ: Ընդհանուր գտնվում է նորմալ վիճակում:
Գույքի նկատմամբ գրանցված է պարտատեր «ԱյԴի Բանկ» ԲԲԸ գրավի իրավունքը:
Մեկնարկային գինը՝ 18,360,000 / տասնութ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար / ՀՀ դրամ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են Լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում Դավիթ Դավթյանի թիվ 220096064179000 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից, իսկ գործարքների իրականացումը` Դատարանի և այլ համապատասխան մարմինների կողմից որոշումների կայացումից հետո:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։
Contacts
- Phone
- 37477443822
- vahnaz@mail.ru
- Address
- ԵՐԵՎԱՆ Վ. ՇԵՆԳԱՎԻԹ 1 Փ. 47/5 Տ