«ՔԱՐՍ ՍԻԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին
22.06.2026թ. ժամը 11:15-ին հայտարարված «ՔԱՐՍ ՍԻԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ պատկանող գույքերի աճուրդ-վաճառքը կայացել է մասնակի:
2026 թվականի հուլիսի 31-ին ժամը 11:15-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում «ՔԱՐՍ ՍԻԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառք։
Լոտ 1. LAND ROVER RANGE ROVER HSE P400 մակնիշի, SALGS2RU5MA427550 նույնականացման համարով, 2021թ. արտադրության ավտոմեքենայի օգտագործված մասեր / պահեստամասեր /: Բոլոր մասերը օգտագործված են, առկա են որոշ վնասված հատվածներ, գտնվում են միջին վիճակում: Գույքերի ցանկը ներկայացված է Աղյուսակ 1-ում:
ԼՈՏ-ի մեկնարկային գինը կազմում է 2,712,000 / երկու միլիոն յոթ հարյուր տասներկու հազար / ՀՀ դրամ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են Լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում «ՔԱՐՍ ՍԻԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ թիվ 11802031906700 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքերի փոխանցման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից, իսկ գործարքների իրականացումը` Դատարանի և այլ համապատասխան մարմինների կողմից որոշումների կայացումից հետո:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։
Contacts
- Phone
- 37477443822
- vahnaz@mail.ru
- Address
- ԵՐԵՎԱՆ Վ. ՇԵՆԳԱՎԻԹ 1 Փ. 47/5 Տ