This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

«ՍԹՈՆՍ» ՍՊԸ-ին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

Published: 07/02/2026, 03:19 PM

2026 թվականի հունիսի 30 -ին, ժամը 14:00-ին ՀՀ Սնանկության դատարանի 13.06.2019թ. վճռով ՍնԴ0652/04/19 սնանկ ճանաչված «ՍԹՈՆՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից ՀՀ ք. Երևան, Ազատության 14-54 /կառավարիչի գրասենյակ/ հասցեում հայտարարված կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2026 թվականի հուլիսի 30-ին, ժամը 14:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճռով ՍնԴ0652/04/19 սնանկ ճանաչված «ՍԹՈՆՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից ՀՀ ք. Երևան, Ազատության 14-54 /կառավարիչի գրասենյակ/ հասցեում կանցկացվի «ՍԹՈՆՍ» ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը առանձին լոտերով՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի 05.08.2022թ., 05.05.2023թ. և 14.05.2026թ. «ՍԹՈՆՍ» ՍՊԸ-ին պատկանող գույքն աճուրդով վաճառելու թույլտվության որոշումների:
Լոտ Անվանում Տարեթիվ Պետ. համարանիշ Քանակ Արժեքներ
1 BOMAG 216-PDH-3 - անսարք,ապակոմպլեկտացված 1997 1 1,417,184
3 BOMAG BW 216 D3 - անսարք,ապակոմպլեկտացված 2004 1 2,068,825
4 BOMAG BW 216D3 - անսարք,ապակոմպլեկտացված 1 2,038,994
10 HOWO SINOTRUK 2012 955 AD 61 1 2,433,024
11 HOWO SINOTRUK 2010 957 AD 61 1 1,437,696
14 HOWO SINOTRUK գրավ 2011 966 AD 61 1 4,924,800
15 HOWO SINOTRUK գրավ 2012 956 AD 61 1 5,391,360
17 HOWO SINOTRUK գրավ 2012 959 AD 61 1 5,132,160
18 HOWO SINOTRUK գրավ 2012 960 AD 61 1 4,239,360
21 HOWO SINOTRUK գրավ 2012 961 AD 61 1 5,132,160
25 HOWO SINOTRUK ջրցան 2011 134 AF 61 1 7,413,120
30 Բուլդոզեր Д -355 А- ապակոմպլեկտացված անսարք 1985 1124 LS 1 847,093
33 Եռակցման գեներատոր-սարք SAG 1 64,467
35 Էքսկավատորի հիդրոմուրճ 1 142,819
59 Կցորդ ODAZ 1988 779 L 01 1 178,523
42,861,586
Գնորդը կատարելու է գույքի տեղափոխման, ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը: Ավտոմեքենաների մի մասը վթարված է, գտնվում է ապակոմլեկտացված, անսարք վիճակում որոշակի տեխնիկաների վրա բացակայում է շարժիչները,փոխամցման տուփերը, մարտկոցները ,անիվները և այլն որոնց ուսումնաիրման համար հարկավոր է այցելել գույքերի տեղակայման վայր՝ Շիրակի մարզ գյուղ Ախուրյան, Գյումրու խճուղի 1-3 հասցե՝ նախապես 5 օր առաջ պայմանավորվելով կառավարիչի հետ իր կողմից նշված օրին և ժամին : Գույքերի մի մասը հանդիսանում է ՊԵԿ –ի գրավի առարկա :
Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով:Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար , ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է՝ 5000 ՀՀ դրամ: Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11813011872200 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների,աճուրդի անցկացման կանոնակարգի և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին կամ պատասխանատու անձին հեռ. 010239505,094202255։

Contacts

Phone
37494221985
Email
nazaryanx@mail.ru
Address
ք. Երևան,Ազատության 14-54