ՈՒՍՏՐ ՄԱՄԻԿՈՆ ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Սնանկ ճանաչված <<ՈՒՍՏՐ ՄԱՄԻԿՈՆ >> ՍՊԸ-ի (ՍՆԴ /1410/04/19) սեփականությունը հանդիսացող և << ԱՄԻՕ ԲԱՆԿ >> ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձին պատկանող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների հրապարակային սակարկությամբ աճուրդով վաճառք կազմակերպելու և անցկացման մասին։
2026թ. հունիսի 30-ին, ժամը 15:00-ին, նշանակված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ Տեղեկացնում եմ, որ 2026թ, հուլիսի 20-ին, ժամը 15։00-ին, կանցկացվի կրկնաճուրդը։ Երևան,Նոր Նորքի 9-րդ զանգված Վիլնյուսի փողոց 79 շենք, 14 բն. հասցեում
կկայանա«ՈՒՍՏՐ ՄԱՄԻԿՈՆ» ՍՊ ընկերության պարտավորությունների կատարման ապահովման նպատակով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում (այժմ՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ) գրավադրված, երրորդ անձին պատկանող, թեթև մարդատար մեկ տրանսպորտային միջոցը, և «ՈՒՍՏՐ ՄԱՄԻԿՈՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող թեթև մարդատար մեկ տրանսպորտային միջոցների հրապարակային սակարկությամբ աճուրդով վաճառքը, բաց, դասական եղանակով, 2 առանձին լոտերով, ներքոնշված մեկնարկային գներով.
ԼՈՏ 1. ․ «MERSEDES-BENZ» մակնիշի, S550 տիպարի, 70DD007 հաշվառման համարանիշով, WDD2221851A056407 նույնականացման համարով, թողարկման տարեթիվը՝ 2014թ․, թափքի տեսակը՝ Սեդան, գույնը՝ սև, վազքը կազմում է 120․000 կմ, շարժիչի հզորությունը՝330/455 ԿՎ/Ձուժ, սրահը կաշվով երեսապատված, շարժիչը` բենզինային, գտնվում է անսարք վիճակում, ընդհանուր գնահատմամբ տրանսպորտային միջոցը գտնվում է վատ վիճակում։
Աճուրդի մեկնարկային գինը առաջարկվում է՝ 5․200․000 ՀՀ դրամ։
ԼՈՏ 2. ․ ԳԱԶ(ГАЗ) մակնիշի, 311000 տիպարի, XTH31100021119905 նույնականացման համարով, թողարկման տարեթիվ՝ 2002թ․, թափքի տեսակը՝,Սեդան, գույնը՝ Ավանտյուրա(սև), շարժիչի հզորություն՝ 81/110 ԿՎ/Ձուժ, հաշվառման համարանիշը՝ 006 US 06, սրահը՝ կտորով երեսապատված, գտնվում է մաշված վիճակում, շարժիչը՝ բենզինային, տրանսպորտային միջոցը գտնվում է վատ վիճակում։
Աճուրդի մեկնարկային գինը առաջարկվում է՝ 368․000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցել ցանկացողներն սույն հայտարարության հրապարակման օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, պետք է հայտ ներկայացնեն ՀՀ սնանկության դատարան, ք. Երևան, Օտյան փող., շ. 53/2 հասցեով:
Հայտին կից պետք է ներկայացնել աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև՝ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսը, որոնք պետք է, մինչև աճուրդի նախորդ օրը նեռառյալ, վճարվեն փոխանցումով *ՎՏԲ-Հայաստան Բանկ* ՓԲԸ-ի “Նորք” մասնաճյուղում Յուրիկ Վազգենի Օհանյանի / <<«ՈՒՍՏՐ ՄԱՄԻԿՈՆ >> ՍՊԸ-ի համար/ անվամբ բացված սնանկության թիվ 16075034719914 հատուկ հաշվեհամարին:
Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ տեղեկացվում է, որ աճուրդով վաճառվող գույքի վաճառքի, նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 10 օրվա ընթացքում սնանկության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը /գնման գինը/, հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանին /հեռ. Հեռ,՝ (091) 89 04 77 /:
Contacts
- Phone
- 37491890477
- ohanyanyurik43@gmail.com
- Address
- -Ք․ Երևան, Վիլնյուսի փող․, 79 շենք, բն․ 14