This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Տիգրան Արմենի Պողոսյանի սնանկության գործով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Published: 07/06/2026, 06:04 PM

30.07.2026թ. ժամը 14։00-ին Տիգրան Արմենի Պողոսյանի թիվ ՍնԴ/4107/04/25 սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյանի կողմից ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ հասցեում կանցկացվի Տիգրան Արմենի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Տիգրան Արմենի Պողոսյանի վարկային պարտավորությունների համար ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված շարժական գույքի բաց դասական եղանակով աճուրդ։ Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը՝
ԼՈՏ 1 Տիգրան Արմենի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Տիգրան Արմենի Պողոսյանի վարկային պարտավորությունների համար ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված, MAZDA 3 1.6 մակնիշի, 20РР055 հաշվառման համարանիշի, JMZBK12Z201749833 (VIN) նույնականացման համարով, 2008թ. արտադրության թեթև մարդատար ավտոմեքենա, հաշվառման վկայագիր HB995643, թափքի տեսակը՝ սեդան, գույնը մոխրագույն մետալիկ, ղեկը ձախակողմյան, շարժիչը՝ բենզինային 1.6 լիտր 104 ձ.ու., տեղադրված է գազաբալոնային համակարգ, փոխանցման տուփը՝ մեխանիկական, սրահը՝ կտորե երեսպատված։ Մեքենայի թափքի վրա առկա են վնասված, դեֆորմացված հատվածներ, մասնավորապես դիմացի և հետևի թափարգելների, բոլոր անվածածկոցների և այլ դետալների վրա։ Դիմապակին կոտրված է։ Սրահի կտորե երեսպատումը միջին մաշվածության, պատռված հատվածներ չկան։ Անվադողերը և անվահեծերը գտնվում են բավարար վիճակում։ Մարտկոցը բացակայում է, ինչի պատճառով հնարավոր չէ նշել մեքենայի վազքը։ Շարժիչի և փոխանցման տուփի հնարավոր թերությունները բացահայտել չի հաջողվել։
Լոտ 1-ի մեկնարկային գինն է 1,360,000.00 ՀՀ դրամ:
Գույքը գնելու դեպքում առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման, սեփականության իրավունքի պետական գրանցման, գույքի տեղափոխման և հնարավոր այլ բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկությաուններվ վաճառելու կարգը հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով (հրամանը կցված է)։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 23.07.2026թ. ներառյալ կարող են հայտ ներկայացնել (կցվում է ֆիզիկական անձ մասնակցի հայտի ձևը) ՀՀ սնանկության դատարան՝ ՀՀ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտի բովանդակությունը և ներկայացմանն առնչվող հարցերը կարգավորվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով։ Հայտին կից պետք է ներկայացվեն աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման փաստը հաստատող փաստաթղթերը և՝
1. ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն,
2. իրավաբանական անձանց դեպքում նրա պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները,
3. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները:
Եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով, ապա բացի վերը թվարկված փաստաթղթերից հայտին կցվում է նաև լիազորագիրը և լիազորված անձի անձնագրի պատճենը։
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է լոտի գնի 1%-ը, բայց ոչ ավել քան 300,000.00 ՀՀ դրամ, իսկ նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ում բացված Տիգրան Արմենի Պողոսյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 2500011650921000 մինչև աճուրդի հայտ ներկայացնելը:
Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ մեկնարկային գնի աստիճանաբար բարցրացմամբ։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը գույքի գնման գինը վճարում է արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում, նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Այն դեպքում, երբ նշված ժամկետում կառավարչի՝ որպես վաճառողի, աճուրդի հաղթողի՝ որպես գնորդի (գրավատուի) և այլ անձի՝ որպես գրավառուի, միջև կնքվում է առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագիր, ապա այդ պայմանագրով գույքի վաճառքի գնի վճարման ժամկետը սահմանվում է պայմանագրի կնքման օրվանից՝ 5 աշխատանքային օր: Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 23.07.2026թ. ներառյալ, աշխատանքային օրերին և ժամերին, դրա գտնվելու վայրում, նախապես պայմանավորվելով Տիգրան Արմենի Պողոսյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ապրեսյանի հետ, հեռ. 055 504-506:

Contacts

Phone
37455504506
Email
vahramapresyan@gmail.com
Address
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ Պ., 5, 104 սենյակ

Attached files

Տիգրան Արմենի Պողոսյանի սնանկության գործով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Auctions