<Դվին Կոնցեռն> ՓԲ ընկերությանը սեփականության իրավոնքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

Published: 07/07/2026, 06:32 PM

2026թ-ի հուլիսի 29-ին ժամը 15-40-ին, <Դվին Կոնցեռն> ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5 շենք, 109 սենյակ հասցեում կանցկացվի <Դվին Կոնցեռն> ՓԲ ընկերության սեփականությանը իրավունքով պատկանող գույքի աճուրդ վաճառք` բաց դասաական եղանակով, մեկ լոտով:
Լոտ 1. <Դվին Կոնցեռն> ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Կոտայքի մարզ, Նոր-Հաճըն համայնք, Գետամեջ գյուղ, 2-րդ փողոց, 15/1 հասցեի՝ `0,87378 հա. մակերեսով հողամաս՝ ( սեփականության իրավունքի վկայական 26122025-07-0098) : Հողամասը զբաղեցնում է ուղղանկյունաձև, հարթ մակերես, այն ունի արդյունաբերության, ընդերքի օգտագործման, այլ արտադրական նշանակություն, հողամասը գրունտային ճանապարհով կապված է գլխավոր ճանապարհի հետ, ունի միջին դիրք և գրավչություն:

Լոտ 1-ի մեկնարկային գինը 35 260 000 (երեսունհինգ միլիոն երկու հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ է:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող


փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինբանկ ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղում բացված <Դվին Կոնցեռն> ՓԲ ընկերության սնանկության 2473603933560000 հատուկ հաշվարկային հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16-00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման՝՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը կատարվում են աճուրդում հաղթող անձի կողմից: Ցանկացողները լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 12:00-ից մինչև 16:00-ն`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը, այցելել ք. Երևան, Արշակունյաց 67 հասցե կամ զանգահարել 094 40 31 56 հեռախոսահամարով սնանկության գործով կառավարչին:

Contacts

Phone
37494403156
Email
babser48@mail.ru
Address
-Երևան, Ե.Թադևոսյան 12/5-27
<Դվին Կոնցեռն> ՓԲ ընկերությանը սեփականության իրավոնքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին — Auctions