This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

«ԼՈՒՅՍՔԱՐ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

Published: 07/08/2026, 01:18 PM

27.07.2026թ. ժամը 12:55-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում կկայանա «ԼՈՒՅՍՔԱՐ» ՍՊԸ-ի ՍնԴ/2040/04/24 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 5 առանձին լոտերով:
Լոտ 1 - Գրիշա Լևոնի Քոքոբելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզ, համայնք Աչաջուր, 14 փող. 8 հողամաս անշարժ գույք, մակերեսը 0.116 հա, վկայական 19112019-11-0011, ծածկագիր 11-013-0084-0036, մեկնարկային գինը 3,600,000 ՀՀ դրամ
Լոտ 2 - Գրիշա Լևոնի Քոքոբելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզ, համայնք Աչաջուր, 14 փող. 4/5 հողամաս անշարժ գույք, մակերեսը 0.0987 հա, վկայական 19112019-11-0023, ծածկագիր 11-013-0084-0081, մեկնարկային գինը 3,300,000 ՀՀ դրամ
Լոտ 3 - Գրիշա Լևոնի Քոքոբելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզ, համայնք Աչաջուր, 14 փող. 10 հողամաս անշարժ գույք, մակերեսը 0.09 հա, վկայական 19112019-11-0016, ծածկագիր 11-013-0084-0037, մեկնարկային գինը 3,000,000 ՀՀ դրամ
Լոտ 4 - Գրիշա Լևոնի Քոքոբելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզ, համայնք Աչաջուր, հողամ անշարժ գույք, մակերեսը 0.14052 հա, վկայական 22112019-11-0008, ծածկագիր 11-013-0331-0004, մեկնարկային գինը 5,600,000 ՀՀ դրամ
Լոտ 5 -Գրիշա Լևոնի Քոքոբելյանին և Յուրրի Վաչիկ Քոքոբելյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզ, համայնք Աչաջուր, հողամաս անշարժ գույք, մակերեսը 0.17 հա, վկայական 01022020-11-0020, ծածկագիր 11-013-0331-0003, մեկնարկային գինը 7,200,000 ՀՀ դրամ
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը:: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «ԱմերիաԲանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ «ԼՈՒՅՍՔԱՐ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝15700 95828088200:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք 16.07.2026թ.-ից մինչև 20.07.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել ««ԼՈՒՅՍՔԱՐ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Contacts

Phone
37493955881
Email
samson6122@mail.ru
Address
-ՀՀ ք. Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1
«ԼՈՒՅՍՔԱՐ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին — Auctions