«ՍՔԻՓ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3225/04/25 սնանկության գործով գույքերի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին
31.07.2026 թվականին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Փ․ Բուզանդի 7 տարածք 3 հասցեում կկայանա թիվ ՍնԴ/3225/04/25 սնանկության գործով պարտապան «ՍՔԻՓ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 5 լոտով.
Լոտ 1. EPG ֆերմաները փրփրապլաստի հետ ձուլող հոսքագիծ, Polimate CV-01, Չինաստան, 2019 թ., 1.8 խ/մ, 0.6-0.8 Mpa, 5.5-8 kg/cycle, 400-900 kg/hr, 11kw, 2 t/h։
Լոտի մեկնարկային գինն է՝ 140 490 000 ՀՀ դրամ։
Լոտ 2. Բարձր ճնշման օդի արտադրման և սառեցման համակարգ, Comante RB-50AC, Չինաստան, 2019 թ., 220 V, 6,7 խ.մ/ր, 5-40 C, 0.7-1 Mpa, բարձր ճնշման խողովակներ։
Լոտի մեկնարկային գինն է՝ 13 370 000 ՀՀ դրամ։
Լոտ 3. Գոլորշու արտադրման և պահեստավորման համակարգ, WNS 2-1.25-YQ, Չինաստան, 2019 թ., 380 V, 2 t/h, 1.25 Mpa, 10 խ/մ բարձր ճնշման խողովակներ։
Լոտի մեկնարկային գինն է՝ 15 900 000 ՀՀ դրամ,
Լոտ 4. Ջրի հովացման վերամշակման և մաքրման համակարգ, Polimate FC-01, Իտալիա, 2019 թ.։
Լոտի մեկնարկային գինն է՝ 6 320 000 ՀՀ դրամ,
Լոտ 5. Փրփրապլաստի առաջնային խոշորացման և պահեստավորման համակարգ Fackel Machinery Fujian, Չինաստան, 2019 թ., 380 V, 42A, 1174-2062 խմ/ժ, 4603-4447 Pa։
Լոտի մեկնարկային գինն է՝ 18 630 000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է պարտապան Ա/Ձ «ՍՔԻՓ» ՍՊԸ-ի անվամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 16048152137767 սնանկության հատուկ հաշվին։
Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանված է ՀՀ ԱՆ 16.03.2020 N 116-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ, որին և մնացած այլ անհրաժեշտ փաստաթղթերին ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը:
Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտերը կարող են ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտերը ուսումնասիրելու և աճուրդի մասին տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանին՝ հեռ. 093607673։
Contacts
- Phone
- 37493607673
- lusargsyan87@gmail.com
- Address
- ՀՀ, ք. Երևան, Բուզանդի փ. 7 շենք, տարածք 3