ՀՀ Սնանկության դատարանի 17.09.2024թ. թիվ ՍնԴ/0800/04/24 վճռով սնանկ ճանաչված Անդրանիկ Հայկի Ղազարյանին պատկանող, անշարժ և շարժական գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
27.02.2026թ. ժամը 11։00-ին, ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /8-րդ հարկ, 805 սենյակ/ հայտարարված Անդրանիկ Հայկի Ղազարյանի գույքի բաց աճուրդը թիվ 1 և թիվ 4 լոտերի համար համարվել է չկայացած աճուրդում հաղթողի կողմից գույքերի արժեքները սահմանված ժամկետում չվճարելու պատճառով:
2026թ. ապրիլի 09-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Սնանկության դատարանի 17.09.2024թ. թիվ ՍնԴ/0800/04/24 վճռով սնանկ ճանաչված Անդրանիկ Հայկի Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից, հիմք ընդունելով ՀՀ Սնանկության դատարանի 02.02.2026թ. որոշումը, ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /8-րդ հարկ, 805 սենյակ/ կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի 17.09.2024թ. թիվ ՍնԴ/0800/04/24 վճռով սնանկ ճանաչված Անդրանիկ Հայկի Ղազարյանին ինչպես նաև երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող, որպես Անդրանիկ Հայկի Ղազարյանի վարկային պարտավուրությունների կատարման ապահովման միջոց գրավադրված և չգրավադրված անշարժ և շարժական գույքերի բաց աճուրդը։
Աճուրդի ներկայացված լոտերի մեկնարկային արժեքները համապատասխանում են նախորդ աճուրդի մեկնարկային արժեքներին և համապատասխանաբար կազմում են․
Լոտ 1 – ՀՀ, ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն Զ․Սարկավագի փողոց 127 հասցեում գտնվող անշարժ գույք /64 քմ ընդհանուր մակերեսով սրճարան /սեփականություն/, 0,008675 հա ընդհանուր մակերեսով հողամաս /վարձակալություն/, սեփականության իրավունքով պատկանում է Անդրանիկ Հայկի Ղազարյանին/ մեկնարկային արժեքը կազմում է 45.137.000 (քառասունհինգ միլիոն հարյուր երեսունյոթ հազար) / ՀՀ դրամ ։
Լոտ 4 - HYUNDAI SONATA 2.4 GDI մակնիշի, 37 QF 509 հաշվառման համարանիշի, 2015թ. արտադրության ավտոմեքենա մեկնարկային արժեքը կազմում է 3.486.000 (երեք միլիոն չորս հարյուր ութսունվեց հազար) ՀՀ դրամ:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, մինչև 01.04․2026թ․ ներառյալ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու կարգը և մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարարության մեջ
Contacts
- Phone
- 37477191076
- artakvarpet@mail.ru
- Address
- ԿՈՏԱՅՔ, ՉԱՐԵՆՑԱՎԱՆ, 6 ԹՂՄ., 16, 23