Թիվ ՍնԴ/0533/04/24 սնանկության գործով պարտապան Սամվել Աբգարի Միքայելյանի պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, պարտապանին պատկանող գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., 1-ին հարկ, թիվ 109 սենյակ հասցեում 2026 թվականի մարտի 20-ին ժամը 14.30-ին կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի 20.03.2024թ. թիվ ՍնԴ/0533/04/24 վճռով սնանկ ճանաչված Սամվել Աբգարի Միքայելյանը (ծնված` 13.01.1978թ., անձնագիր` AN0598150, տրված՝ 02.08.2013թ. 019-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Ջրվեժ, 27փ., տ. 25, այսուհետ նաև՝ Պարտապան) պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, Պարտապանի գույքի կազմում ներառված, Պարտապանին պատկանող վաճառքի ենթակա հետևյալ գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Գույքը աճուրդի է ներկայացվում հետևալ լոտով.
Լոտ 1. «OPEL ZAFIRA 1.8 L» մակնիշի, 01 XP 022 հաշվառման համարանիշի (թափքի տեսակը՝ ունիվերսալ, ավտոմեքենայի տեսակը՝ թեթև մարդատար, հաշվառման վկայագիրը՝ KJ 922737, գրանցված՝ 20.11.2018թ., նույնացման համարը՝ W0L0TGF75X2217251, գույնը՝ մուգ կապույտ մետալիկ, թողարկման տարեթիվը՝ 1999) տրանսպորտային միջոց:
Լոտի մեկնարկային գինն է՝ 1.450.000 (մեկ միլիոն չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 (հինգ) աշխատանքային օր առաջ՝ մինչև 13/03/2026թ-ը ներառյալ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Երևանի նստավայրի գրասենյակ՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցման վկայականի, կանոնադրության, ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական հաշվառումը հաստատող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 (հինգ) տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է պարտապանի՝ սնանկության հատուկ հաշվին («Արարատբանկ» ԲԲԸ, հ/հ 1510016529339337)՝ որպես ստացող նշելով Սամվել Միքայելյանին: Աճուրդին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով, իսկ լիազորված անձի դեպքում՝ լիազորագրի բնօրինակով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 (տասը) օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ նախավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ հաղթող մասնակիցը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, նախավճարը չի վերադարձվում: Եթե սահմանված կարգին համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում, կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարած նախավճարը վերադարձվում է: Աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից՝ կապ հաստատելով վերջինիս հետ: Լոտը ուսումնասիրելու համար (մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը) կարող եք այցելել ՀՀ, Կոտայքի մարզ, Ջրվեժ, 27փ., թիվ 25 տուն՝ նախապես կապ հաստատելով սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանի հետ (հեռ. +37499 507-450, էլեկտրոնային հասցե` mikaelyan.arman@gmail.com): Աճուրդին առնչվող այլ ցանկացած հարցով աշխատանքային օրերին և ժամերին կարող եք կապ հաստատել սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանի հետ: Առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Contacts
- Phone
- 37499507450
- mikaelyan.arman@gmail.com
- Address
- ք. Երևան, Բաբաջանյան 91շ., բն.4