This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

Պարտապան Արամ Միրիբյանի թիվ ՍնԴ/1662/04/23 սնանկության գործով գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

Published: 03/02/2026, 12:44 PM

Հայտարարություն 266-38

27.02.2026թ. ժամը 10։00-ին հայտարարված աճուրդը վաճառքի ներկայացված լոտերի մասով չի կայացել հայտերի բացակայության պատճառով։
17․03.2026թ. ժամը 10։00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 109 սենյակ հասցեում, (որը տեսաձայնագրվում է) պարտապան Արամ Միրիբյանի թիվ ՍնԴ/1662/04/23 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (այսուհետ՝ աճուրդի կանոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։ Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ:
Վաճառքի են ներկայացվում «Ակբա բանկ» ԲԲԸ-ում ֆիզիկական անձի կողմից գրավադրված հետևյալ գույքերը․
Լոտ 1 – Գեղարքունիք, Գավառ, Զ.Անդրանիկի 1-ին փողոց, 1-ին նրբանցք, թիվ 8/2 հասցեում գտնվող անասնաշենք (վկայական` թիվ 04072019-05-0029, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 05-001-0130-0027)։ Հողամասի մակերեսը՝ 550քմ, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերություն, ընդերքօգտագործում և այլ արտադրական նշանակության, օգտագործման նպատակը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների։ Հողամասի սահմանները նշահարված կամ սահմանազատված չեն։ Հողամասի վրա կառուցված է 465.1քմ մակերեսով անասնաշենք, որն իրենից ներկայացնում է 1994թ. կառուցված քարե շինություն: Տանիքը` երկլանջ, ազբոշիֆեր, միջհարկային ծածկը` փայտանյութ, առաստաղի բարձրությունը` 2.8մ, մուտքի դռները` մետաղական, լուսամուտները` փայտանյութ, տեղադրված են ճաղավանդակներ, հատակը` բետոնե, պատերը՝ քարից, առանց հարդարման: Աճուրդի մեկնարկային գինը՝ 3.019.900 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Գեղարքունիք, Գավառ, Բարեկամության 2-րդ փողոց, 2-րդ փակուղի, թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տուն (վկայական` թիվ 03092019-05-0043, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 05-001-0450-0048)։ Հողամասի մակերեսը՝ 900քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ բնակելի կառուցապատման։ Հողամասի վրա կառուցված է 32,67քմ բնակելի տուն, որն իրենից ներկայացնում է 1986թ. կառուցված քարե, մեկհարկանի շինություն: Տանիքը` միալանջ, ազբոշիֆեր, միջհարկային ծածկը` փայտանյութ, առաստաղի բարձրությունը` 2,8մ, լուսամուտները, մուտքի և ներսի դռները՝ փայտանյութ: Բնակելի տան ներքին հարդարումը գտնվում է վատ վիճակում, ունի կապիտալ վերանորոգման կարիք: Հողամասի վրա առկա է 1985թ. կառուցված ավտոտնակ-անասնաշենք ծառայող մեկհարկանի շինություն, որը բաժանված է երկու մասի՝ 119,9քմ մակերեսով՝ 3,7մ ներքին բարձրությամբ և 257,68քմ մակերեսով՝ 2,9մ ներքին բարձրությամբ: Տանիքը ընդհանուր է, երկլանջ, ազբոշիֆեր, պատերը քարե: Ներքին հարդարումը համապատասխանում է օգտագործման նպատակին, գտնվում է բավարար վիճակում, հատակը՝ բետոնյա, պատերը՝ սվաղված, մուտքի դռները՝ մետաղական, պատուհանները՝ փայտանյութ, տեղադրված են ճաղավանդակներ: Հողամասում կառուցված է ծածկ՝ 95,88քմ մակերեսով: Աճուրդի մեկնարկային գինը՝ 2.877.000 ՀՀ դրամ:
Լոտ 6– բեռնատար ավտոմեքենա, մակնիշը՝ GAZ 53A, արտադրության տարեթիվը՝ 1978թ., հաշվառման համարանիշը՝ 35SN981: Գույքը ֆիզիկական անձի սեփականություն է: Թափքը` կողավոր, գույնը՝ կապույտ, ղեկը` ձախ, սրահը գտնվում է միջին վիճակում, շարժիչը` բենզինային, տեղադրված է գազաբալոնային համակարգ, անվադողերը` մաշված, փոխելու ենթակա: Մեքենան ինտենսիվ շահագործված է, թափքի վրա առկա են գունաթափված, վնասված և կոռոզիայի ենթարկված հատվածներ: Աճուրդի մեկնարկային գինը՝ 35.600 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 10.03.2026թ.՝ ժամը 18:00, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ, 1150008664144101)՝ որպես ստացող նշելով Արամ Միրիբյանի սնանկության գործով կառավարիչ` Տիգրան Սահակյան:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանա¬վոր-ված հարաբերություն¬ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը):
Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։
Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը։
Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը (եթե այդպիսիք առաջանում են)։
Հայտարարության շարունակությունը տես կից ֆայլում

Contacts

Phone
37493456258
Email
mailbox4manager@gmail.com
Address
ք. Երևան,Արշակունյաց 5, 311 սենյակ

Attached files

Պարտապան Արամ Միրիբյանի թիվ ՍնԴ/1662/04/23 սնանկության գործով գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին — Auctions