Արա Սամվելի Կալեյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
2026թ. Մայիսի 5-ին, ժամը 12:30 Արա Սամվելի Կալեյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 35/64 հասցեում կանցկացվի Արա Սամվելի Կալեյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Աճուրդի է հանված սեփականության իրավունքով -ին 1 լոտով պատկանող միջոցը ՝
Լոտ1. Ավտոմեքենա - Volkswagen Tiguan 2.0.TSI մակնիշի, 50 VI 100 համարանիշի, արտադրությանը 2009թ - 671.000 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը՝ Տրանսպորտային միջոցը գտնվում է անսարք վիճակում։ Տրանսպորտային միջոցի թափքի մի շարք դետալներ մասնակի ապամոնտաժված է, մասնավորապես առջևի թափարգելը, լուսարձակները, կողային հայելիները, դռները և մի շարք արտաքին տարրեր բացակայում են։ Թափքի ընդհանուր մակերեսին ակնադիտական եղանակով տեսանելի են վնասված (քերծված) հատվածներ։ Տրանսպորտային միջոցի սրահում ամբողջությամբ ապամոնտաժված են նստատեղերը՝ բաց թողնելով հատակի մեկուսիչ շերտերն ու մալուխները, սրահը՝ կաշի կամ արհեստական կաշվե երեսպատվածք, գույնը սև։ Անվադողերը, անվահեծերը և շարժիչը բացակայում են: Փոխանցման տուփի աշխատանքային վիճակը ուսումնասիրելու համար անհրաժեշտ է առավել նեղ և մասնագիտական հետազոտություն:
Ընդհանրացնելով վերը թվարկած նկարագիրը, տրանսպորտային միջոցի ընդհանուր վիճակը գնահատվում է վատ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը 30.05.2026թ. ժամը 18 : 00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հ աստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին <ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ մ/ճ 1603 4103 8182 24 որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/ojuV/JsKHJHzDJ կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել 099201390 հեռախոսահամարին , փոստով կամ էլեկտրոնային փոստով (sarkyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։
Contacts
- Phone
- 37499201390
- sarkyan@mail.ru
- Address
- ք.Սեվան,Նաիրյան 4/6