ԱՁ Ալբերտ Խաչատրյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
13.02.2026թ. ժամը 10:00-ին Ա/Ձ Ալբերտ Խաչատրյանի սնանկության գործով (ՍՆԴ/1347/04/21) կառավարիչ Արտակ Մարտիրոսյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 109 սենյակում, կանցկացվի Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև Պարտապանի պարտավորությունների կատարաման համար գրավադրված գույքերի աճուրդը՝ հրապարակային սակարկությունների միջոցով:
ԼՈՏ 2: - ՀՀ, Արարատի մարզ, գ. Արգավանդ հասցեում գտնվող բնակելի տուն (վկայական՝ 792418, տրվ. 16.07.2001թ.): Հողամասի մակերեսը՝ 0,08 հա., շենքի մակերեսը՝ 452,6քմ., 2 հարկ և նկուղ, ավտոտնակ՝ 41,25 քմ, հ=2,6մ, տնտեսական պահեստ՝ 22,7 քմ, հ=2,6մ: Սեփականության իրավունքով պատկանում է Արթուր Ռուբենի Օսիպյանին: Գրավադրված է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գին՝ 92,411,700 ՀՀ դրամ:
ԼՈՏ 3: - TOYOTA LAND CRUISER 2OO 4.7 GAS տիպարի, 2008թ., 80 OF 001 համարանիշի, թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ սպիտակ մարգարիտ, սրահի վիճակը՝ միջինից լավ, շարժիչը՝ բենզինային, տրանսպորտային միջոցի վիճակը՝ միջինից լավ, տեղադրված է գազաբալոնային համակարգ: Սեփականության իրավունքով պատկանում է Արթուր Ռուբենի Օսիպյանին: Գրավադրված է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գին՝ 6,879,200 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը (հաշվառումը) հաստատող փաստաթղթերի պատճենները իսկ իրավաբանական անձանց դեպքում նաև կանոնադրության և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները
բ/լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով
գ/աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, իսկ նախավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի մուտքի վճարը սահմանվում է 5000 ՀՀ դրամ: Մասնակցության վճարը, նախավճարը և մուտքի վճարը վճարվում են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում, ԱՁ Ալբերտ Խաչատրյանի սնանկության հատուկ հաշվին՝ 220291693293000:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 06.03.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու, ուսումնասիրության և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել ԱՁ Ալբերտ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Մարտիրոսյանին, 055-99-47-99 հեռախոսահամարով:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Contacts
- Phone
- 37455994799
- artak_martirosyan@yahoo.com
- Address
- ՀՀ, ք. Երևան, Հովսեփ Էմին 16շ., բն. 2