This announcement has not been translated into your language yet. The Armenian original is shown.

«Կարեն Հակոբյան» ՍՊԸ սնանկության գործով գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

Published: 02/24/2026, 04:23 PM

2026թ. մարտի 12-ին, ժամը 12:00-ին «Կարեն Հակոբյան» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վաղինակ Էլոյանի կողմից ք.երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հացեում կանցկացվի թիվ ՍնԴ/2299/04/25 սնանկության գործով պարտապան «Կարեն Հակոբյան» ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման համար «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերությունում գրավադրաված, երրորդ անձ Արամ Շալիկոյի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը՝ 1 ԼՈՏ- ով, բաց դասական եղանակով:
Գույքն իրենցից ներկայացնում է՝
ԼՈՏ-1. ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Թումանյան փողոց, թիվ 16 (ֆիննական բաղնիք՝ 382.88 քմ., բետոնյա հիմքով, քարտե պատերով, երկաթբետոնյա միջհարկային ծածկով երկու հարկանի շինություն, տանիքը երկլանջ, իրականացված մետաղական վահանակով, դռները և պատուհանները մետաղապլաստյա, հատակը մասամբ լամինատ, մասամբ կերամիկական սալիկներ, պատերը և առաստաղը երեսպատված ներկանյութով, սանհանգույցների և լոգարանների հատակը և պատերը երեսպատված կերամիկական սալիկներով, առկա ջրավազաններ, ներքին հարդարանքը՝ միջինից բարձր վիճակ, կաթսայատուն՝ 7.71 քմ, 15.85 քմ, մեկ հարկանի քարեբ շինություններ, կիսակառույց՝ 11.82 քմ, գնահատման օրվա դրությամբ ապամոնտաժված, շոգեբաղնիք հյուրանոց՝ 279.99 քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով, երկաթ-բետոնյա միջհարկային ծածկով երկու հարկանի շինություն, տանիքը միալանջ, իրականացված մետաղական վահանակով, դռները և պատուհանները մետաղապլաստյա, հատակը մասամբ լամինատ, մասամբ կերամիկական սալիկներ, պատերը և առաստաղը երեսպատված ներկանյութով, սանհանգույցների և լոգարանների հատակը և պատերը երեսպատված կերամիկական սալիկներով, առկա ջրավազաննե, ներքին հարդարանքը՝ միջինից բարձր վիճակ) հասցեում գտնվող շինություններ և հողամաս:
ԼՈՏ 1-ի մեկնարկային գինը կազմում է 139.230.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի 1%-ի չափով (բայց ոչ ավել 300,000 ՀՀ դրամից) մասնակցության վճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
-Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Կարեն Հակոբյան» ՍՊԸ սնանկության հաշվին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղ 2472305630060007 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ /05.03.2026թ./ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Հայտում պետք է նշվեն պարտապանի անավանումը/անունը ազգանունը, անցկացման օրը, ամիսը, թարեթիվ, կառավարչի անուն ազգանունը, հայտատուի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձ լինելու դեպքում իրավաբանական այնձի անվանումը/նրա անունից հանդես եկող անձի՝ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, լիազորված լինելու դեպքում՝ լիազորված լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը/ :
Հայտին պետք է կցված լինեն մասնակցության վճարը և նախավճարը վճարված լինելու վերաբերյալ անդորրագրերը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, լիազորված լինելու դեպքում լիազորագիրը:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգը սահմանում է ՀՀ Արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ N 116-Ն հրամանով:
Աճուրդի ներկայացված գույքերը գտնվում են կառավարչի մոտ և ցանկացողները կարող են լոտերը ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Վ. Էլոյանին /041 445 857/:

Contacts

Phone
37441445857
Email
vagho.eloyan@mail.ru
Address
ք.Երևան, Նոր Արեշ 40 փ., 37 տ.
«Կարեն Հակոբյան» ՍՊԸ սնանկության գործով գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին: — Auctions