Թիվ ՍնԴ/2603/04/24 սնանկության գործով պարտապան «ՏԻԿ 2011» ՍՊԸ-ի կողմից «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում գրավադրված 1 անշարժ գույքի բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Թիվ ՍնԴ/2603/04/24 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ «ՏԻԿ 2011» ՍՊԸ-ի սնանկության գործի շրջանակներում կայացած աճուրդի ընթացքում վաճառվել է լոտ 2 սահմանված շարժական գույքը։
Թիվ ՍնԴ/2603/04/24 սնանկության գործով 15.10.2024թ.-ի վճռով սնանկ ճանաչված «ՏԻԿ 2011» ՍՊԸ-ի կողմից ստանձնած դրամական պարտավորությունների կատարման դիմաց գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող թվով 1 /մեկ/ անշարժ գույքի 2026թ. փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:
2026թ. մարտի 17-ին, ժամը 16:00-ին թիվ ՍնԴ/2603/04/24 սնանկության գործով 15.10.2024թ.-ի թիվ ՍնԴ/2603/04/24 վճռով սնանկ ճանաչված պարտապան «ՏԻԿ 2011» ՍՊԸ-ի /ՀՎՀՀ՝ 01294793, գրանցման համար՝ 271.110.1088025, գրանցման ամսաթիվ՝ 19.08.2019թ., հասցե՝ ՀՀ ք.Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թղմ. 5 փ., 13/1 տուն/ սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի պարտապան «ՏԻԿ 2011» ՍՊԸ-ի կողմից «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի առջև ստանձնած դրամական պարտավորությունների կատարման դիմաց գրավադրված, գրավի առարկա հանդիսացող, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող թվով 1 /մեկ/ անշարժ գույքի աճուրդային վաճառքը՝ ներկայացված 1 /մեկ/ առանձին լոտով՝ ըստ կցված էլեկտրոնային ֆայլում ներկայացված մեկնարկային գնի:
Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո հաջորդ աճուրդին՝ կրկնաճուրդին, անշարժ գույքի մեկնարկային գինը /արժեքը/ նվազեցվելու է լոտի արժեքի /գնի/ նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 /տասը/ տոկոսի չափով։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ «ՏԻԿ 2011» ՍՊԸ-ի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474403121110000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով՝ ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի 16 հունիսի 2025թ. թիվ 374-Ն հրամանով ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանով սահմանված կարգավորումների:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով կամ տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղաչկվի մշված փաստաթղթերի օրինակները: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝+374 96 224 228 հեռախոսահամարով կամ հաղորդագրությունը ուղարկել armen.matevosyan@lawconsult.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով:
Contacts
- Phone
- 37441224254
- armen.matevosyan@lawconsult.am
- Address
- -